Բիզնես

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 414.00+1.00 EUR SELL - 420.00+1.00
OIL:  BRENT - 88.12-0.40 WTI - 82.89-0.67
COMEX:  GOLD - 2325.00-0.68 SILVER - 27.12-1.31
COMEX:  PLATINUM - 910.40-1.54
LME:  ALUMINIUM - 2670.50+3.29 COPPER - 9829.50+1.34
LME:  NICKEL - 19739.00+0.00 TIN - 34478.00+6.56
LME:  LEAD - 2170.00+1.14 ZINC - 2832.00+2.02
FOREX:  USD/JPY - 155.46+0.39 EUR/GBP - 1.0705+0.00
FOREX:  EUR/USD - 1.0705+0.00 GBP/USD - 1.2462+0.07
STOCKS RUS:  RTSI - 1171.06+0.65
STOCKS US: DOW JONES - 38460.92-0.11 NASDAQ - 15712.75+0.10
STOCKS US: S&P 500 - 5071.63+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 37552.16+0.30 TOPIX - 2666.23+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 16828.93+1.92 SSEC - 3021.98-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 8040.38-0.06 CAC40 - 8091.86-0.17
STOCKS EUR:  DAX - 18088.70-0.27
23/04/2024  CBA:  USD - 390.04-1.40 GBP - 481.74-0.75
23/04/2024  CBA:  EURO - 415.63-1.21
23/04/2024  CBA:  GOLD - 29280.45-668.28 SILVER - 347.80-7.60
Օպտիկամանրաթելային «Beeline ինտերնետ» ծառայությունը ընդլայնում է աշխարհագրությունը
21/04/2015 16:10
Կիսվել

Օպտիկամանրաթելային «Beeline ինտերնետ» ծառայությունը ընդլայնում է աշխարհագրությունը

Beeline-ը հայտարարում է, որ օպտիկամանրաթելային տեխնոլոգիայով (FTTB) «Beeline Ինտերնետ» ծառայությունն արդեն հասանելի է նոր հասցեներում։ Մասնավորապես, գերարագ ինտերնետ ծառայությունից այսուհետ կարող են օգտվել նաև Նորաշեն թաղամասի բնակիչները։

Օպտիկամանրաթելային «Beeline ինտերնետ» ծառայության շրջանակում նախատեսված են սակագնային փաթեթներ ինտերնետի համաչափ արագություններով` 10, 35, 50 և 70 մբ/վրկ: Ամսական բաժանորդային վարձը համապատասխանաբար կազմում է 5000, 7000, 10000 և 13000 դրամ: 

«Այսօր Beeline-ը Հայաստանի ինտերնետի շուկայի բացարձակ առաջատարն է։ Ուսումնասիրելով  շուկան և մեր բաժանորդների պահանջները՝ մենք առաջարկում ենք այնպիսի ծառայություններ, որոնք ոչ միայն պարզ են և համար, այլ գին որակ համադրության լավագույն դրսևորումներից  են։ «Beeline Ինտերնետ» ծառայությունը վերն ասվածի վառ ապացույցներից մեկն է.  մենք մտադիր ենք ևս մեկ անգամ ապացուցել մեր առաջատարությունն ու կրկին անգամ հանդես գալ որպես ոլորտի զարգացման առաջատար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Beeline ինտերնետ» ծառայության բաժանորդներին հասանելի է Beeline IPTV ծառայությունն ընթացիկ շուկայական գներով: Hi-Line ծառայության գործող բաժանորդները կարող են միանալ «Beeline ինտերնետ» ծառայությանը` անկախ պայմանագրի ժամկետից: «Beeline ինտերնետ»-ին միանալու դեպքում Hi-Line ծառայության բաժանորդները կարող են պահպանել գործող ծառայությունը որպես պահուստային: Նրանց կառաջարկվի 4 մբ/վրկ արագությամբ հատուկ սակագնային փաթեթ` ամսական 90 դրամով:  

Նշենք, որ ծառայությունը նաև հասանելի է Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների բնակիչներին, ինչպես նաև Ավան թաղամասում: Beeline-ն ակտիվորեն կշարունակի ընդլայնել ծառայության աշխարհագրությունը մայրաքաղաքում:

Beeline-ի ծառայությունների և «Beeline ինտերնետ» ծառայության գործողության տարածքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ Beeline վաճառքի սպասարկման գրասենյակներում  կամ զանգահարելով 100 և 8070 հեռախոսահամարներին։

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում և Կանադայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 739 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2014թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 223 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

23/04/2024
դրամ
Դոլար (USD)
390.04
-1.40
Եվրո (EUR)
415.63
-1.21
Ռուբլի (RUR)
4.18
-0.02
Լարի (GEL)
145.81
-0.93
29280.45
-668.28
Արծաթ
347.80
-7.60