Բիզնես

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 395.00-1.00
EUR BUY - 421.00-1.00 EUR SELL - 428.00-2.00
OIL:  BRENT - 87.07+0.89 WTI - 83.11+1.71
COMEX:  GOLD - 2254.80+1.78 SILVER - 25.10+1.21
COMEX:  PLATINUM - 923.00+1.21
LME:  ALUMINIUM - 2287.00-1.38 COPPER - 8806.00-0.59
LME:  NICKEL - 16560.00-3.19 TIN - 27375.00-0.99
LME:  LEAD - 2005.00-1.28 ZINC - 2416.00-2.74
FOREX:  USD/JPY - 151.29-0.05 EUR/GBP - 1.0773-0.43
FOREX:  EUR/USD - 1.0773-0.43 GBP/USD - 1.2623-0.03
STOCKS RUS:  RTSI - 1128.26-0.15
STOCKS US: DOW JONES - 39807.37+0.12 NASDAQ - 16379.46-0.12
STOCKS US: S&P 500 - 5254.35+0.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 40168.07-1.46 TOPIX - 2750.81-1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 16541.42+0.91 SSEC - 3010.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 7952.62+0.26 CAC40 - 8205.81+0.01
STOCKS EUR:  DAX - 18492.49+0.08
28/03/2024  CBA:  USD - 394.46-0.25 GBP - 497.65-0.91
28/03/2024  CBA:  EURO - 425.62-1.93
28/03/2024  CBA:  GOLD - 27808.22+146.08 SILVER - 310.90-4.13
Beeline-ը և «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդլայնում են համագործակցությունը սպառողական վարկավորման ոլորտում
27/05/2015 15:06
Կիսվել

Beeline-ը և «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդլայնում են համագործակցությունը սպառողական վարկավորման ոլորտում

Beeline-ը և «Յունիբանկ» ՓԲԸ-ն հայտարարում են սպառողական վարկավորման ոլորտում համագործակցության ընդլայնման մասին: Ծրագրի շրջանակում Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում տեղակայվել են Յունիբանկի տաղավարներ, որտեղ բանկի կողմից հատուկ վերապատրաստում անցած աշխատակիցներն ընդունում են սպառողական վարկերի տրամադրման դիմումներ հեռախոսներ, սմարթֆոններ, պլանշետներ և Beeline գրասենյակներում վաճառվող այլ սարքավորումներ ձեռք բերելու համար:

Յունիբանկի տաղավարներ գործում են թվով 7 Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում Երևանում, Արտաշատում, Սևանում և Էջմիածնում: Beeline-ի հաճախորդները Յունիբանկի տաղավարներում կարող են ստանալ 30.000 դրամից մինչև 1 մլն. դրամ արժողությամբ վարկեր:

«Յունիբանկի հետ համատեղ ծրագիրը համահունչ է Beeline-ի «Պարզ, հարմար, հաճախորդի համար»  ռազմավարությանը: Այժմ վարկերի ձևակերպման գործընթացն ավելի է պարզեցվել մեր հաճախորդների համար: Բանկի որակավորված մասնագետները կօգնեն այդ ամենն իրականացնել տեղում՝ էականորեն խնայելով բաժանորդների ժամանակը: Այս նախաձեռնությունն արդեն լայն տարածում ունի, ինչ թույլ է տալիս ենթադրել մեր գրասենյակներում բանկի տաղավարների հետագա ընդլայնման մասին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Սպառողական վարկավորման ոլորտում Յունիբանկի հաջող գործունեության գրավականը հաճախորդամետ մոտեցումն է: Հայաստանում Beeline-ի հետ երկարաժամկետ և հաջող համագործակցությունը և վաճառքի գրասենյակներում բանկի տաղավարների առկայությունը հնարավորություն տվեց վարկերի ձևակերպման գործընթացը հաճախորդների համար դարձնել առավելագույնս արագ և հարմարավետ: Վարկը Յունիբանկի կողմից հաստատվում է բառացիորեն մեկ րոպեի ընթացքում: Մենք շարունակում ենք զարգացնել համագործակցությունը և արդեն հունիսին կտեղադրենք նոր տաղավարներ Երևանում, Արտաշատում և Էջմիածնում գտնվող Beeline գրասենյակներում», – նշեց «Յունիբանկ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ, վաճառքի և մանրածախ բիզնեսի զարգացման տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Նշենք, որ Յունիբանկի տաղավարների միջոցով արդեն իսկ տրամադրվել է Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում ապառիկով վաճառված սարքավորումների ընդհանուր թվի 10%-ը:

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 218 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

28/03/2024
դրամ
Դոլար (USD)
394.46
-0.25
Եվրո (EUR)
425.62
-1.93
Ռուբլի (RUR)
4.27
+0.00
Լարի (GEL)
146.23
+0.18
27808.22
+146.08
Արծաթ
310.90
-4.13