Բիզնես

USD BUY - 386.00-2.50 USD SELL - 390.00-3.00
EUR BUY - 413.00-2.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 87.33+1.22 WTI - 82.23-0.24
COMEX:  GOLD - 2316.10-2.66 SILVER - 26.99-3.37
COMEX:  PLATINUM - 922.80-2.32
LME:  ALUMINIUM - 2670.50+0.06 COPPER - 9829.50-0.47
LME:  NICKEL - 19739.00+2.14 TIN - 34478.00-3.10
LME:  LEAD - 2170.00-2.19 ZINC - 2832.00-0.70
FOREX:  USD/JPY - 154.74+0.03 EUR/GBP - 1.0657-0.05
FOREX:  EUR/USD - 1.0657-0.05 GBP/USD - 1.2354-0.20
STOCKS RUS:  RTSI - 1174.17+0.04
STOCKS US: DOW JONES - 38239.98+0.67 NASDAQ - 15451.31+1.11
STOCKS US: S&P 500 - 5010.60+0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 37552.16+0.30 TOPIX - 2666.23+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 16828.93+1.92 SSEC - 3021.98-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 8023.87+1.62 CAC40 - 8040.36+0.22
STOCKS EUR:  DAX - 17860.80+0.70
23/04/2024  CBA:  USD - 390.04-1.40 GBP - 481.74-0.75
23/04/2024  CBA:  EURO - 415.63-1.21
23/04/2024  CBA:  GOLD - 29280.45-668.28 SILVER - 347.80-7.60
Mercedes-Benz-ն ամենապահանջված մակնիշն է Հայաստանում
07/02/2016 22:40
Կիսվել

Mercedes-Benz-ն ամենապահանջված մակնիշն է Հայաստանում

ՀՀ ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ վիճակագրական տվյալներն այնքան էլ բազմազան չեն։ Եռամսյակը կամ կիսամյակը մեկ մաքսային մարմինների կողմից հրապարակվում է Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների քանակը և ներկայացվում է դրանց տարաբաժանումն՝ ըստ տարիքային խմբերի։ ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից հրապարակվում են ճանապարհային պատահարների մասին տվյալներ, իսկ ապահովագրական ընկերությունները ներկայացնում են ԱՊՊԱ պայմանագիր ունեցող մեքենաների քանակը, որն, ի դեպ, 2015թ․-ի վերջի դրությամբ կազմում է 457 878:

Եթե փորձենք տեղեկատվություն ստանալ Հայաստանում ամենապահանջված մակնիշների մասին, ապա պաշտոնական վիճակագրական տվյալներ չենք կարող գտնել: Այստեղ մեզ կարող է օգտակար լինել Auto.am հարթակը։ Այն բավականաչափ հայտնի է և կարելի է պնդել, որ ավտոսիրողների գերակշիռ մեծամանության կողմից դիտարկվում է որպես ավտոմեքենա գնելու և վաճառելու ամենաարդյունավետ հարթակ: Կայքում ներկայացված մակնիշների քանակներով էլ կփորձենք տեղեկություններ ստանալ հայ ավտոսիրողների նախընտրությունների մասին։

Այս պահի դրությամբ կայքում տեղադրված է 21 421 հայտարարություն, որոնցից 16 181-ը կամ մոտ 75% բաժին է ընկնում 10 ամենաներկայացված մակնիշներին։

Հայտարարությունների քանակով առաջին հորիզոնականում է Mercedes-Benz-ը՝ 4643 հայտարարություն կամ հայտարարությունների ընդհանուր թվի 21.67%։ Երկրորդ տեղում է Nissan-ը՝ 2105 կամ 9.83%, և եռյակը եզրափակում է Toyota-ն՝ 1787 կամ 8.34%։

Տասնյակի մեջ տեղ են զբաղեցրել նաև հետևյալ մակնիշները՝ 4. BMW՝ 1490, 5. Opel՝ 1487, 6. VAZ (Lada)՝ 1278, 7. Volkswagen՝ 1051, 8. Mitsubishi՝ 975, 9. Lexus՝ 719, 10. Honda՝ 646։

Այսպիսով, առաջին տասնյակում են հայտնվել 4 գերմանական, 4 ճապոնական և մեկական ռուսական ու ամերիկյան մակնիշ։

Եթե դիտարկենք միայն մինչև 5 տարեկան մեքենաները, ապա պատկերը հետևյալն է․

1. Toyota՝ 439 հայտարարություն, 2. Mercedes-Benz՝ 288, 3. Nissan՝ 205, 4. Hyundai՝ 192, 5. VAZ(Lada)՝  184, 6. Lexus՝ 151, 7. Kia՝ 104, 8. BMW՝ 93, 9. Niva՝ 73, 10. Volkswagen՝ 68։

5-ից 10 տարեկան մեքենաների համար պատկերը հետևյալն է․

1. Nissan՝ 987, 2. Mercedes-Benz՝ 933, 3. Toyota՝ 718, 4. VAZ(Lada)՝ 441, 5. BMW՝ 360, 6. Lexus՝ 348, 7. Mitsubishi՝ 241, 8. Volkswagen՝ 216, 9. Honda՝ 215,  10. Niva՝ 130։

10-ից 15 տարեկան մեքենաների համար տասնյակն ունի հետևյալ տեսքը․

1. Mercedes-Benz՝ 1733, 2. Nissan՝ 1288, 3. Toyota՝ 725, 4. BMW՝ 707, 5. Mitsubishi՝ 594, 6. Opel՝ 448, 7. Volkswagen՝ 436, 8. Honda՝ 408, 9. VAZ(Lada)՝ 360, 10. Ford՝ 245։

23/04/2024
դրամ
Դոլար (USD)
390.04
-1.40
Եվրո (EUR)
415.63
-1.21
Ռուբլի (RUR)
4.18
-0.02
Լարի (GEL)
145.81
-0.93
29280.45
-668.28
Արծաթ
347.80
-7.60