Տնտեսական

USD BUY - 386.00-2.50 USD SELL - 390.00-3.00
EUR BUY - 413.00-2.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 88.47+1.31 WTI - 83.45+1.48
COMEX:  GOLD - 2340.90+1.07 SILVER - 27.48+1.82
COMEX:  PLATINUM - 924.60+0.20
LME:  ALUMINIUM - 2585.50-3.18 COPPER - 9700.00-1.32
LME:  NICKEL - 19739.00+0.00 TIN - 32355.00-6.16
LME:  LEAD - 2145.50-1.13 ZINC - 2776.00-1.98
FOREX:  USD/JPY - 154.85+0.07 EUR/GBP - 1.0705+0.45
FOREX:  EUR/USD - 1.0705+0.45 GBP/USD - 1.2453+0.80
STOCKS RUS:  RTSI - 1163.50-0.91
STOCKS US: DOW JONES - 38503.69+0.69 NASDAQ - 15696.64+1.59
STOCKS US: S&P 500 - 5070.55+1.20
STOCKS JAPAN:  NIKKEI - 37552.16+0.30 TOPIX - 2666.23+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 16828.93+1.92 SSEC - 3021.98-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 8044.81+0.26 CAC40 - 8105.78+0.81
STOCKS EUR:  DAX - 18137.65+1.55
23/04/2024  CBA:  USD - 390.04-1.40 GBP - 481.74-0.75
23/04/2024  CBA:  EURO - 415.63-1.21
23/04/2024  CBA:  GOLD - 29280.45-668.28 SILVER - 347.80-7.60
Արտաքին աշխարհի նկատմամբ բանկերի ու վարկային կազմակերպությունների պարտքը կազմում է 1157.6 մլն դոլար
17/12/2014 23:27
Կիսվել

Արտաքին աշխարհի նկատմամբ բանկերի ու վարկային կազմակերպությունների պարտքը կազմում է 1157.6 մլն դոլար

Արտաքին աշխարհի նկատմամբ ՀՀ առևտրային բանկերի ու վարկային կազմակերպությունների վարկային պարտավորությունները 2014 թվականի երրորդ եռամսյակի վերջին կազմել են 1157.6 մլն դոլար` նախորդ եռամսյակի վերջի 1139.9 մլն դոլարի փոխարեն: Առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները 2014 թվականի երրորդ եռամսյակում արտաքին աշխարհից ներգրավել են 647.4 մլն դոլար վարկային միջոցներ, նախկինում ձեռք բերված վարկերի դիմաց կատարել են 629.8 մլն դոլար հիմնական գումարի մարումներ: Եռամսյակի ընթացքում վարկային մուտքերի 12.5 %-ը երկարաժամկետ վարկերի գծով է, ընդ որում՝ երկարաժամկետ վարկային մուտքերի 25.1%-ը ստացվել է Գերմանիայից, 24.6%-ը` Նիդեռլանդներից, 14.1%-ը՝ Ռուսաստանից, 12.0%-ը՝ Լյուքսեմբուրգից, 6.2%-ը՝ Ավստրիայից, 4.0%-ը՝ միջազգային կազմակերպություններից:

Ինչպես վկայում են ԿԲ հրապարակած տվյալները՝ 2014 թվականի երրորդ եռամսյակի վերջին առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հիմնական վարկատու երկրներն են եղել Ռուսաստանը, որի տեսակարար կշիռը ամբողջի մեջ կազմել է 16.8% (նախորդ եռամսյակում` 17.7%), Լյուքսեմբուրգը` 14.3% (նախորդ եռամսյակում` 14.0%) և Նիդեռլանդները` 8.9% (նախորդ եռամսյակում` 7.6%): Վարկերի մոտ 34.3%-ը տրվել է միջազգային կազմակերպությունների կողմից:

2014 թվականի երրորդ եռամսյակի վերջին ներգրավված վարկերի միջին կշռված տոկոսադրույքը նախորդ եռամսյակի վերջի համեմատ մի փոքր աճել է և կազմել 6.2%: Արտաքին վարկերի մոտ 48.7%-ը լողացող (LIBOR, EURIBOR և այլն) տոկոսադրույքով է: Վարկերի միջին ժամկետայնությունը 4.2 տարի է: Կարճաժամկետ վարկերի տեսակարար կշիռը նվազել է և կազմել ներգրավված վարկերի 10.9%-ը:

23/04/2024
դրամ
Դոլար (USD)
390.04
-1.40
Եվրո (EUR)
415.63
-1.21
Ռուբլի (RUR)
4.18
-0.02
Լարի (GEL)
145.81
-0.93
29280.45
-668.28
Արծաթ
347.80
-7.60