Տնտեսական

USD BUY - 386.00-2.50 USD SELL - 390.00-3.00
EUR BUY - 413.00-2.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 88.47+1.31 WTI - 83.45+1.48
COMEX:  GOLD - 2340.90+1.07 SILVER - 27.48+1.82
COMEX:  PLATINUM - 924.60+0.20
LME:  ALUMINIUM - 2670.50+0.06 COPPER - 9829.50-0.47
LME:  NICKEL - 19739.00+2.14 TIN - 34478.00-3.10
LME:  LEAD - 2170.00-2.19 ZINC - 2832.00-0.70
FOREX:  USD/JPY - 154.85+0.07 EUR/GBP - 1.0705+0.45
FOREX:  EUR/USD - 1.0705+0.45 GBP/USD - 1.2453+0.80
STOCKS RUS:  RTSI - 1163.50-0.91
STOCKS US: DOW JONES - 38503.69+0.69 NASDAQ - 15696.64+1.59
STOCKS US: S&P 500 - 5070.55+1.20
STOCKS JAPAN:  NIKKEI - 37552.16+0.30 TOPIX - 2666.23+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 16828.93+1.92 SSEC - 3021.98-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 8044.81+0.26 CAC40 - 8105.78+0.81
STOCKS EUR:  DAX - 18137.65+1.55
23/04/2024  CBA:  USD - 390.04-1.40 GBP - 481.74-0.75
23/04/2024  CBA:  EURO - 415.63-1.21
23/04/2024  CBA:  GOLD - 29280.45-668.28 SILVER - 347.80-7.60
Կենտրոնական բանկը գործող բոլոր 21 բանկերի հետ կապված որևէ մտահոգություն չունի
27/02/2015 21:43
Կիսվել

Կենտրոնական բանկը գործող բոլոր 21 բանկերի հետ կապված որևէ մտահոգություն չունի

Կենտրոնական բանկը հրապարակել է պաշտոնական հաղորդագրություն՝ մեկնաբանելով վերջին ժամանակահատվածում հնչած մեկնաբանությունները՝ կապված առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի ավելացման որոշման հետ: Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Վերջին շրջանում, ընդհանրական դատողություններ անելով ու ամբողջական տեղեկատվությանը չտիրապետելու արդյունքում, տարբեր մեկնաբանություններ են հնչում ՀՀ կենտրոնական բանկի կողմից առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի ավելացման որոշման վերաբերյալ: Իսկ որոշ դեպքերում իրավիճակը շահարկվում է միտումնավոր` զանազան ֆինանսական տերմիններով համեմված «մեկնաբանություններով» փորձելով անհարկի անհանգստություն հաղորդել քաղաքացիներին: Հատկապես անթույլատրելի է բանկերի անունների շահարկումը` այդ բանկերին թվացյալ պաշտպանելու նպատակով:

Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի ավելացման նպատակն է երկարաժամկետ հատվածում Հայաստանի բանկային համակարգի հուսալիության պահպանումը, երկարաժամկետ հատվածում կայունության երաշխիքների ապահովումը և ֆինանսական միջնորդության խորացումն է: Այն ուղղված չէ որևէ բանկի փակմանը, կամ բանկերի քանակի նվազեցմանը:

Որոշումը ՀՀ կենտրոնական բանկի երկարաժամկետ քաղաքականության շարունակականությունն է, և արդեն 2 տարի շարունակ այս հարցը պարբերաբար քննարկվել է առևտրային բանկերի սեփականատերերի և ղեկավարների հետ: Վերջիններս պատրաստակամություն են ցուցաբերել և արդեն սկսել են աշխատանքներն այս ուղղությամբ:

Կենտրոնական բանկը գործող բոլոր 21 բանկերի հետ կապված որևէ մտահոգություն չունի: Հայաստանի բանկային համակարգը կայուն է և համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին: Ուստի բանկերի հաճախորդները մտահոգվելու կարիք չունեն և բացի իրենց բանկային ծառայությունների բարելավումից այլ բան պետք չէ ակնկալեն:

23/04/2024
դրամ
Դոլար (USD)
390.04
-1.40
Եվրո (EUR)
415.63
-1.21
Ռուբլի (RUR)
4.18
-0.02
Լարի (GEL)
145.81
-0.93
29280.45
-668.28
Արծաթ
347.80
-7.60