Տնտեսական

USD BUY - 390.00-2.00 USD SELL - 393.50-1.00
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 87.23-2.25 WTI - 83.34-1.80
COMEX:  GOLD - 2405.30-0.01 SILVER - 28.74+1.13
COMEX:  PLATINUM - 944.20-0.96
LME:  ALUMINIUM - 2614.50+1.06 COPPER - 9734.50+1.59
LME:  NICKEL - 18559.00+1.76 TIN - 33979.00+3.67
LME:  LEAD - 2180.00+1.14 ZINC - 2812.50-0.93
FOREX:  USD/JPY - 154.64+0.19 EUR/GBP - 1.0654+0.15
FOREX:  EUR/USD - 1.0654+0.15 GBP/USD - 1.2371-0.43
STOCKS RUS:  RTSI - 1173.68+1.13
STOCKS US: DOW JONES - 37986.40+0.56 NASDAQ - 15282.01-2.05
STOCKS US: S&P 500 - 4967.23-0.88
STOCKS JAPAN:  NIKKEI - 37068.35-2.66 TOPIX - 2626.32-1.91
STOCKS CHINA:  HANG SENG - 16224.14-0.99 SSEC - 3065.26-0.29
STOCKS EUR:  FTSE100 - 7895.85+0.24 CAC40 - 8022.41-0.01
STOCKS EUR:  DAX - 17737.36-0.56
19/04/2024  CBA:  USD - 392.60-1.47 GBP - 488.12-3.60
19/04/2024  CBA:  EURO - 418.04-2.71
19/04/2024  CBA:  GOLD - 30075.35-209.53 SILVER - 359.36-1.34
Հայաստանում առաջին անգամ բանջարեղենի մշակություն է իրականացվում մեքենայացված եղանակով
22/05/2015 12:11
Կիսվել

Հայաստանում առաջին անգամ բանջարեղենի մշակություն է իրականացվում մեքենայացված եղանակով

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ այցելել է Բագարան համայնք, որտեղ նորագույն մեքենայացված տեխնոլոգիաներով բանջարեղենի մշակության ծրագիր է իրականացվում «Եվրոթերմ» ընկերության կողմից:

Ընկերությունը 2014 թվականին Բագարանի սահմանային գոտում ձեռք է բերել շուրջ 900 հա տարածք և առաջին փուլում արդեն իսկ 250 հա տարածքի վրա սկսել է լոլիկի մշակություն իրականացնել:

«Սրանք նոր տեխնոլոգիաներ են մեր հանրապետությունում և կարելի է նույնիսկ ասել, որ բուսաբուծության ոլորտում հեղափոխություն է կատարվում, քանի որ ամբողջ գործընթացը` ներառյալ հողի մշակումը, սածիլումն ու բերքահավաքն առաջին անգամ իրականացվում է բացառապես մեքենայացված եղանակով` ապահովելով բարձր երաշխավորված բերք», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Ողջունելով ընկերության նախաձեռնությունը` նախարարը հույս է հայտնել, որ հետագա փուլերով ծրագիրն էլ ավելի կընդլայնվի` ընդգրկելով առավել մեծ տարածքներ և ապահովելով ավելի մեծաքանակ բերք` միևնույն ժամանակ շեշտելով մեքենայացված արտադրության այս եղանակը հանրապետության մյուս հողօգտագործողների մոտ տարածելու անհրաժեշտությունը:

Նախարարը հայտնել է, որ այս տարի լոլիկի ցանքատարածությունները հանրապետությունում նախատեսվում է ավելացնել 950-1000 հեկտարով, այդ թվում` 750-800 հեկտարն Արմավիրի մարզում: Նշենք, որ 2014 թվականին հանրապետությունում ընդհանուր առմամբ լոլիկի ցանքատարածությունները կազմել են 6515 հեկտար, որից 2250 հեկտարը` Արմավիրի մարզում:

«Եվրոթերմ» ընկերության նախագահ Էդուարդ Ղազարյանի խոսքով` ընկերության նոր գործարանի կառուցումից հետո 2014 թվականին լոլիկի պահանջարկը աճել է ընդհուպ մինչև 20 հազար տոննա, սակայն լոլիկի սակավության պատճառով մթերվել է ընդամենը 800-1000 տոննա բերք: Ուստի ընկերությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Արմավիրի մարզպետարանի աջակցությամբ նախաձեռնել է լոլիկի մեքենայացված արտադրության այս ծրագիր, որի արդյունքում արդեն ակնկալվում է ապահովել հեկտարից մոտ 90-100 տոննա բերք:

19/04/2024
դրամ
Դոլար (USD)
392.60
-1.47
Եվրո (EUR)
418.04
-2.71
Ռուբլի (RUR)
4.21
+0.02
Լարի (GEL)
147.13
-0.44
30075.35
-209.53
Արծաթ
359.36
-1.34