Տնտեսական

USD BUY - 390.00-2.00 USD SELL - 393.50-1.00
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 87.23-2.25 WTI - 83.34-1.80
COMEX:  GOLD - 2405.30-0.01 SILVER - 28.74+1.13
COMEX:  PLATINUM - 944.20-0.96
LME:  ALUMINIUM - 2669.00+2.08 COPPER - 9876.00+1.45
LME:  NICKEL - 19326.00+4.13 TIN - 35582.00+4.72
LME:  LEAD - 2218.50+1.77 ZINC - 2852.00+1.40
FOREX:  USD/JPY - 154.64+0.19 EUR/GBP - 1.0654+0.15
FOREX:  EUR/USD - 1.0654+0.15 GBP/USD - 1.2371-0.43
STOCKS RUS:  RTSI - 1173.68+1.13
STOCKS US: DOW JONES - 37986.40+0.56 NASDAQ - 15282.01-2.05
STOCKS US: S&P 500 - 4967.23-0.88
STOCKS JAPAN:  NIKKEI - 37068.35-2.66 TOPIX - 2626.32-1.91
STOCKS CHINA:  HANG SENG - 16224.14-0.99 SSEC - 3065.26-0.29
STOCKS EUR:  FTSE100 - 7895.85+0.24 CAC40 - 8022.41-0.01
STOCKS EUR:  DAX - 17737.36-0.56
19/04/2024  CBA:  USD - 392.60-1.47 GBP - 488.12-3.60
19/04/2024  CBA:  EURO - 418.04-2.71
19/04/2024  CBA:  GOLD - 30075.35-209.53 SILVER - 359.36-1.34
HSBC. 2017թ.-ից սկսած համաշխարհային առևտրի ցուցանիշը կաճի տարեկան մոտ 8%-ով
03/06/2015 22:05
Կիսվել

HSBC. 2017թ.-ից սկսած համաշխարհային առևտրի ցուցանիշը կաճի տարեկան մոտ 8%-ով

Էյչ-էս-Բի-Սի բանկը հրապարակել է առևտրի վերաբերյալ նոր զեկույց, որի համաձայն՝ զարգացած շուկաները պատրաստ են պահպանել համաշխարհային առևտրի ներկայիս մակարդակը 2016 թվականի ողջ ընթացքում, մինչ զարգացող շուկաները կհասցնեն ոտքի կանգնել, ինչպես նաև կկնքվեն առևտրի ոլորտը համակարգող մի շարք կարևոր միջազգային պայմանագրեր:

Ըստ զեկույցում ներկայացված կանխատեսումների՝ սպասվող զարգացումների արդյունքում համաշխարհային առևտրի աճի տեմպերը կվերադառնան ֆինանսական ճգնաժամից առաջ գրանցված մակարդակին: Զեկույցը կանխատեսում է, որ 2017 թվականից սկսած համաշխարհային առևտրի ցուցանիշը կաճի տարեկան մոտ 8%-ով՝ ի տարբերություն 2012-2014 թվականների ընթացքում արձանագրված միջինում 1.5% տարեկան աճի: Թեև սա դեռ զիջում է մինչև ֆինանսական ճգնաժամը գրանցված 9%-անոց աճի տեմպերին, զեկույցի հեղինակները վստահ են, որ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ/WTO) կողմից ձեռնարկված լրացուցիչ միջոցները, դրանց գումարած միջազգային համաձայնագրերի կնքումը (մասնավորապես՝ Տրանս-խաղաղօվկիանոսյան գոտու համագործակցություն (TPP), Տրանսատլանտյան գոտու առևտրային և համագործակցություն (TTIP), Տարածաշրջանային համապարփակ տնտեսական համագործակցություն) թույլ են տալիս եզրակացնել, որ այս ամենը կարող է զգալի և հավելյալ դրական ազդեցություն ունենալ համաշխարհային առևտրի վրա:

«Ըստ կարճաժամկետ կանխատեսումների, ԱՄՆ-ի հետզհետե հզորացող տնտեսությունը, և դրան նպաստող Եվրոպայում ու Ճապոնիայում տեղի ունեցող տնտեսական ցիկլային զարգացումները, ի վերջո բիզնեսների համար հիանալի հնարավորություններ կարող են ստեղծել միջազգային առևտրի բնագավառում», – նշել է Էյչ-Էս-Բի-Սի-ի առևտրավարկային բանկային ծառայությունների գլխավոր տնօրեն Սայմոն Կուպերը: Ըստ նրա՝ հեռանկարային կանխատեսումների համատեքստում զարգացող շուկաների դեմոգրաֆիական միտումները, ամենայն հավանականությամբ կհանգեցնեն հարավ-հարավ առևտրի էլ ավելի ընդլայնմանը, ինչը նշանակում է, որ կազմակերպություններին անհրաժեշտ կլինի որդեգրել դիվերսիֆիկացված ռազմավարություն՝ ընդգրկելով թե՛ զարգացած, թե՛ զարգացող շուկաներ: «Ներկայումս բանակցային փուլում գտնվող միջազգային մի շարք առևտրային պայմանագրերի վավերացումը ևս կարող է կատալիզատորի դեր խաղալ առևտրի զարգացման հարցում, ու թեև դժվար է հստակ հաշվարկել նման  ազդեցությն չափը, ակնհայտ է որ դրա արդյունքում բիզնեսները ապագայի հանդեպ լավատեսորեն տրամադրվելու բազմաթիվ պատճառներ կունենան», – ընդգծել է Սայմոն Կուպերը:

Նշենք, որ Էյչ-Էս-Բի-Սի-ի միջազգային առևտրի կանխատեսման զեկույցի շրջանակում ուսումնասիրվել է 25 տնտեսություն, որոնցից առևտրի ամենահզոր միջնաժամկետ ընդլայնումը սպասվում է Հնդկաստանում և Վիետնամում: Կանխատեսվում է, որ 2015 թվականից 2030 թվականն ընկած ժամանակահատվածում այս երկրներից արտահանվող ապրանքների արժեքի տարեկան աճը միջինում կկազմի ավելի քան 10%, քանի որ Ասիական երկրներն, ինչպես նաև Թուրքիան, Եգիպտոսը, Մեքսիկան և ՄԱԷ-ն, որ հանդիսանում են համաշխարհային առևտրի ընդլայնման հիմնական խթանը: Զեկույցում նաև նշվում է, որ արտադրական ապրանքների պահանջարկը, հատկապես զարգացող շուկաներում, նպաստավոր հանգամանք է հատկապես սարքավորումների և տրանսպորտային միջոցների արտադրությամբ և առևտրով զբաղվող կազմակերպությունների համար:

Ըստ զեկույցի հեղինակների՝ կանխատեսումների իրականացմանը կարող են խոչընդոտել առևտրի ազատականացմանն ուղղված պայմանագրերի բանակցային և ներդրման ժամկետների հետաձգումը, ինչպես նաև համաշխարհային առևտրի մատակարարման ցանցերի շարունակական օպտիմալացումը, ինչպես օրինակ՝ արտադրությունը սպառման վայր տեղափոխելու տենդենցը, որի արդյունքում նվազեցվում են միջանկյալ ապրանքների տեղափոխման հետ կապված ծախսերը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ազատ առևտրի խթանմանն ուղղված քայլերի արդյունքում 2004 թվականին նախորդած տասնամյակի ընթացքում համաշխարհային առևտրի ցուցանիշներում գրանցվել է շուրջ 20%-ի աճ:

19/04/2024
դրամ
Դոլար (USD)
392.60
-1.47
Եվրո (EUR)
418.04
-2.71
Ռուբլի (RUR)
4.21
+0.02
Լարի (GEL)
147.13
-0.44
30075.35
-209.53
Արծաթ
359.36
-1.34