Տնտեսական

USD BUY - 393.00-1.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 424.00+0.00
OIL:  BRENT - 87.59-2.15 WTI - 82.92-2.21
COMEX:  GOLD - 2389.50-0.36 SILVER - 28.48+0.89
COMEX:  PLATINUM - 950.50-1.40
LME:  ALUMINIUM - 2587.00+1.25 COPPER - 9582.50+0.07
LME:  NICKEL - 18238.00+2.20 TIN - 32775.00+1.69
LME:  LEAD - 2155.50-1.35 ZINC - 2839.00+2.32
FOREX:  USD/JPY - 154.27-0.23 EUR/GBP - 1.0678+0.46
FOREX:  EUR/USD - 1.0678+0.46 GBP/USD - 1.2467+0.28
STOCKS RUS:  RTSI - 1154.28-0.10
STOCKS US: DOW JONES - 37753.31-0.12 NASDAQ - 15683.37-1.15
STOCKS US: S&P 500 - 5022.21-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 38079.70+0.31 TOPIX - 2677.45+0.54
STOCKS CHINA:  HANG SENG - 16385.87+0.82 SSEC - 3074.22+0.09
STOCKS EUR:  FTSE100 - 7847.99+0.35 CAC40 - 7981.51+0.62
STOCKS EUR:  DAX - 17770.02+0.02
18/04/2024  CBA:  USD - 394.07-1.03 GBP - 491.72-0.42
18/04/2024  CBA:  EURO - 420.75+0.36
18/04/2024  CBA:  GOLD - 30284.88+190.14 SILVER - 360.70+1.78
Շրջանցիկ նոր ճանապարհների կառուցումը մայրաքաղաքում լինելու է շարունակական
03/07/2015 16:29
Կիսվել

Շրջանցիկ նոր ճանապարհների կառուցումը մայրաքաղաքում լինելու է շարունակական

Շենգավիթ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվող ճանապարհաշինական ծրագրի ընթացքին, որի համաձայն նախատեսվում է երկարացնել Շիրակի փողոցը, ինչպես նաև լայնացնել, վերակառուցել Արտաշատի խճուղին: Վերոնշյալ ծրագրի նպատակը միջազգային չափանիշներին համապատասխանող Երևանի հարավային ավտոճանապարհային դարպաս ունենալն է: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրի երկրորդ փուլով իրականացվող վերոնշյալ ճանապարհահատվածի շինարարության շրջանակներում 8-9 մետր բարձրությամբ լիցքի վրա կկառուցվի շրջանաձև երթևեկությամբ ճանապարհ, որը կկապի Արշակունյաց պողոտան Շիրակ փողոցին։ Լիցքի մեջ կկառուցվեն 2 թունելային ուղեանցեր՝ երկաթուղու և Նորագավիթ 1-ին փողոցի երթևեկությունն ապահովելու համար։ Արտաշատի խճուղու երկաթուղային գծանցի վրայով կկառուցվի 270 մ երկարությամբ և մոտ 9 մ բարձրությամբ էստակադա։ Նշվել է նաև, որ ճանապարհների հանդիպակաց երթևեկելի գոտիները տարանջատվելու են «նյու ջերսի» տիպի երկաթբետոնե կառուցվածքներով։

Առանձակի կարևորելով մայրաքաղաքում ճանապարհաշինական խոշոր ծրագրերի իրականացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երթևեկության կանոնակարգմանն ուղղված քաղաքապետարանի ծրագրի բաղկացուցիչ մասը կազմող շրջանցիկ նոր ճանապարհների կառուցման ուղղությամբ այսօր լուրջ քայլեր են ձեռնարկվում:

«Վստահ եմ՝ բոլորդ կհամաձայնեք, որ մայրաքաղաքի կենտրոնի ավտոտրանսպորտային հոսքերի բեռնաթափման հետ կապված մենք այսօր լուրջ խնդիր ունենք: Ըստ այդմ, վերջին տարիներին մեր կողմից իրականացվող ճանապարհաշինական խոշոր ծրագրերը հենց այդ համատեքստում են: Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում Շենգավիթ վարչական շրջանում իրականացվող մոտ 5 կմ ճանապարհաշինական այս ծրագիրը ևս այդ համատեքստում է: Դեռ նախորդ տարի այս ծրագրի առաջին փուլով ամբողջովին վերակառուցվեց Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած 1.3 կմ հատվածը, որի շրջանակում լայնացվեց այդ հատվածը, ամբողջությամբ փոխվեցին ենթակառուցվածքները՝ ջրագծեր, կոյուղատարներ, էլեկտրագծեր, նաև եվրոպական չափանիշների համաձայն արդիականացվեց ճանապարհի լուսավորության համակարգը՝ այն վերազինելով էներգախնայող LED տիպի լուսատուներով։ Այժմ ընթանում են ծրագրի 2-րդ փուլի շինարարական աշխատանքները, որոնք սկսվել են այս տարվա հունվար ամսից: Ըստ այդմ նախատեսվում է երկարացնել Շիրակի փողոցը, ինչպես նաև լայնացնել, վերակառուցել Արտաշատի խճուղին: Այս հատվածում բնակվող մեր համաքաղաքացիների հարմարավետությունը, ինչպես նաև սպասարկումն ապահովելու համար Արշակունյաց պողոտայում և Արտաշատի խճուղում բնակելի թաղամասերին կից կկառուցվի նաև սպասարկման ճանապարհ՝ հավելյալ երթևեկելի գոտով, բացի այդ, նաև վերգետնյա հետիոտնային անցում»,- ընդգծել է քաղաքապետը:

Քաղաքապետը շրջել է շինհրապարակում, զրուցել շինարարների հետ: Հետևելով իրականացվող աշխատանքների ընթացքին` Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողություն իրականացնել աշխատանքների որակի ապահովման ուղղությամբ: Տեղում՝ մանրակերտի վրա, քաղաքապետին ներկայացվել են նաև ճանապարհի ներկա փուլի շինարարության մանրամասները:

«Այս փուլի շինարարական ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել 2016թ. ամռանը, որի արդյունքում կունենանք ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող, անընդհատ երթևեկությամբ ճանապարհ, որը մայրաքաղաքը կկապի Արարատի մարզին: Այդպիսով մենք, ըստ էության, արդեն կունենանք մայրաքաղաքի հարավային ավտոճանապարհային դարպաս, ինչը տասնամյակներ շարունակ չենք ունեցել և որպես այդպիսին ծառայել է Նորագավիթի միջով անցնող տեղական նշանակության նեղ ճանապարհը: Ի դեպ, մեր հեռահար նպատակը Երևանի ավտոճանապարհային երեք կարևոր դարպասներն իրար կապող և մայրաքաղաքի կենտրոնը շրջանցող ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող մեկ միասնական շրջանցիկ ճանապահ ունենալն է: Ըստ այդմ, ծրագրի հաջորդ փուլի հաստատումից հետո այն կշարունակվի և Շիրակի փողոցի Կարմիր բլուրին հարող հատվածից Հրազդան գետի վրա կառուցվող նոր կամրջով, Արգավանդի խճուղով, Բաբաջանյան և Տիչինայի փողոցներով կհասնի մինչև Աշտարակի խճուղի և Դավիթաշեն թաղամաս, ու այդպիսով կունենանք մայրաքաղաքի կենտրոնը շրջանցող ավտոճանապարհ։ Սա հնարավորություն կտա Արտաշատի, Աշտարակի և Զովունու խճուղիները մեկ ընդհանուր ճանապարհով կապել իրար: Եվ այս՝ Արշակունյաց պողոտայի, Արտաշատի խճուղու վերակառուցումը, ինչպես նաև Շիրակի փողոցի երկարացումը կկազմեն Երևանի արևմտյան հատվածի շրջանցիկ ճանապարհի մի մասը, որի ամբողջական կառուցման արդյունքում զգալիորեն կբեռնաթափվեն Երևանի կենտրոնական փողոցները»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Պատասխանատուները քաղաքապետին վստահեցրել են, որ ճանապարհի կառուցման աշխատանքները կավարտեն նախատեսված ժամկետում: Նաև նշվել է, որ ավտոճանապահի այն հատվածներում, որտեղ առկա են եղել մասնավոր հողատարածքներ կամ գույք, սեփականատերերին տրվել և տրվում է համարժեք փոխհատուցում։

18/04/2024
դրամ
Դոլար (USD)
394.07
-1.03
Եվրո (EUR)
420.75
+0.36
Ռուբլի (RUR)
4.19
+0.00
Լարի (GEL)
147.57
-0.34
30284.88
+190.14
Արծաթ
360.70
+1.78