Տնտեսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 395.00-1.00
EUR BUY - 421.00-1.00 EUR SELL - 428.00-2.00
OIL:  BRENT - 87.07+0.89 WTI - 83.11+1.71
COMEX:  GOLD - 2254.80+1.78 SILVER - 25.10+1.21
COMEX:  PLATINUM - 923.00+1.21
LME:  ALUMINIUM - 2337.00+2.19 COPPER - 8867.00+0.69
LME:  NICKEL - 16749.00+1.14 TIN - 27451.00+0.28
LME:  LEAD - 2055.00+2.49 ZINC - 2439.00+0.95
FOREX:  USD/JPY - 151.29-0.05 EUR/GBP - 1.0773-0.43
FOREX:  EUR/USD - 1.0773-0.43 GBP/USD - 1.2623-0.03
STOCKS RUS:  RTSI - 1128.26-0.15
STOCKS US: DOW JONES - 39807.37+0.12 NASDAQ - 16379.46-0.12
STOCKS US: S&P 500 - 5254.35+0.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 40168.07-1.46 TOPIX - 2750.81-1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 16541.42+0.91 SSEC - 3010.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 7952.62+0.26 CAC40 - 8205.81+0.01
STOCKS EUR:  DAX - 18492.49+0.08
28/03/2024  CBA:  USD - 394.46-0.25 GBP - 497.65-0.91
28/03/2024  CBA:  EURO - 425.62-1.93
28/03/2024  CBA:  GOLD - 27808.22+146.08 SILVER - 310.90-4.13
Մեկնարկում է Մեղրիի և Ագարակի գազաբաշխման ցանցի կառուցումը
08/02/2016 18:05
Կիսվել

Մեկնարկում է Մեղրիի և Ագարակի գազաբաշխման ցանցի կառուցումը

Իրանի հետ սահմանամերձ Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման նպատակով անհրաժեշտ սարքավորումներն ու նյութերը գրեթե ամբողջությամբ տեղափոխվել են Հայաստան։ Ծրագրի շրջանակներում Հայաստան ներկրված խողովակները, գազաբաշխիչ կայանը, փականները և մնացած սարքավորումները պատշաճ կարգով պահեստավորված են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Մեղրի քաղաքում գտնվող պահեստում:

Սարքերի ու սարքավորումների մյուս մասը ձեռք կբերվի ներքին շուկայից։ Ծրագրի գլխավոր կապալառուն՝ ի դեմս իրանական «Սաներջի» ընկերության, արդեն սկսել է նաև այդ աշխատանքները։

Հիշեցնենք, որ Իրանի և Հայաստանի կառավարությունները դեռևս 2011թ. դեկտեմբերին ստորագրել էին Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանին օժանդակություն հատկացնելու վերաբերյալ։ Հուշագրի շրջանակներում Իրանի կառավարությունը համաձայնել էր տրամադրել 2 մլն ԱՄՆ դոլար՝ որպես դրամաշնորհ, Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի (Մեղրի և Ագարակ համայնքների) գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար: Հայկական կողմն իր վրա է վերցրել տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը: Ծրագրի իրականացումն ընդհատվել էր՝ իրանական կողմից ֆինանսավորման դադարեցման պատճառով։

Այն վերսկսվեց անցած տարվա վերջին, և այժմ ընթանում է կապալառու կազմակերպությանը շինարարական աշխատանքների իրականացման թույլտվության տրամադրման գործընթացը։ Դրա համար անհրաժեշտություն էր առաջացել փոփոխություններ կատարել « Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում, ինչի հետևանքով ծրագրի իրականացումն այս փուլում որոշ չափով դանդաղեց։ Օրենսդրական փոփոխություններն արդեն արված են և ակնկալվում է, որ կապալառու կազմակերպությունը մինչև փետրվարի վերջ – մարտի սկիզբ կստանա թույլտվությունը, որից հետո կմեկնարկի Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման շինարարությունը։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 6-7 ամսվա ընթացքում։

28/03/2024
դրամ
Դոլար (USD)
394.46
-0.25
Եվրո (EUR)
425.62
-1.93
Ռուբլի (RUR)
4.27
+0.00
Լարի (GEL)
146.23
+0.18
27808.22
+146.08
Արծաթ
310.90
-4.13