Տնտեսական

USD BUY - 396.00+0.00 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 424.00-2.00
OIL:  BRENT - 90.57+0.66 WTI - 85.87+0.85
COMEX:  GOLD - 2404.80+1.31 SILVER - 28.92+1.30
COMEX:  PLATINUM - 982.50-0.71
LME:  ALUMINIUM - 2555.00+2.45 COPPER - 9576.00+1.25
LME:  NICKEL - 17846.00+0.28 TIN - 32230.00-0.38
LME:  LEAD - 2185.00+0.39 ZINC - 2774.50-1.91
FOREX:  USD/JPY - 154.31+0.38 EUR/GBP - 1.0611-0.33
FOREX:  EUR/USD - 1.0611-0.33 GBP/USD - 1.2425-0.25
STOCKS RUS:  RTSI - 1166.92+0.12
STOCKS US: DOW JONES - 37735.11-0.65 NASDAQ - 15885.02-1.79
STOCKS US: S&P 500 - 5061.82-1.20
STOCKS JAPAN:  NIKKEI - 38471.20-1.94 TOPIX - 2697.11-2.04
STOCKS CHINA:  HANG SENG - 16248.97-2.12 SSEC - 3007.07-1.65
STOCKS EUR:  FTSE100 - 7965.53-0.38 CAC40 - 8045.11+0.43
STOCKS EUR:  DAX - 18026.58+0.54
16/04/2024  CBA:  USD - 395.24-0.52 GBP - 491.92-2.46
16/04/2024  CBA:  EURO - 419.98-1.78
16/04/2024  CBA:  GOLD - 29788.36-768.27 SILVER - 361.39-7.92
Արամ Հարությունյանը աշխատանքային հանդիպում է ունեցել գերմանական KfW բանկի ներկայացուցիչների հետ
09/02/2016 19:16
Կիսվել

Արամ Հարությունյանը աշխատանքային հանդիպում է ունեցել գերմանական KfW բանկի ներկայացուցիչների հետ

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել KfW բանկի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Համայնքային ենթակառուցվածքներ II փուլ 2» ծրագրի ժամկետի երկարացման և ներդրումային ուղղությունների ճշտման, ջրամատակարար ընկերությունների սպասարկման տարածքից դուրս մնացած 570 գյուղերի ջրամատակարարման խնդիրների, կոմիտեի համակարգում գույքի կառավարման և ներդրումների իրականացման գործակալություն ստեղծելու, ջրամատակարար ընկերություններում անկախ աուդիտի աուդիտորական ծառայության արդյունքներին առնվող մի շարք հարցեր: Կոմիտեի նախագահն իր շահագրգռվածությունն է հայտնել հատկապես սպասարկման տարածքից դուրս մնացած համայնքների ջրամատակարարման ծրագրի շուտափույթ մեկնարկի և արդյունավետ իրականացման վերաբերյալ: Կողմերը անդրադարձել են նաև առաջիկայում ՊՄԳ շրջանակներում իրականացվելիք վարձակալի ընտրության մրցույթին, KfW բանկի կողմից ակնկալվող աջակցության խնդիրներին, ջրային ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրերին: Քննարկված մյուս հարցերի շուրջ ևս գրաֆիկների ու գործողությունների ժամկետների ճշգրտում է արվել, պայմանավորվածություններ են ձեռք բերվել ծրագրերի ժամկետների պահպանման, արդյունքների ապահովման մեխանիզմների ուղղությամբ:

16/04/2024
դրամ
Դոլար (USD)
395.24
-0.52
Եվրո (EUR)
419.98
-1.78
Ռուբլի (RUR)
4.20
-0.03
Լարի (GEL)
148.12
-0.35
29788.36
-768.27
Արծաթ
361.39
-7.92