Ֆինանսական

USD BUY - 386.00-2.50 USD SELL - 390.00-3.00
EUR BUY - 413.00-2.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 87.33+1.22 WTI - 82.23-0.24
COMEX:  GOLD - 2316.10-2.66 SILVER - 26.99-3.37
COMEX:  PLATINUM - 922.80-2.32
LME:  ALUMINIUM - 2670.50+0.06 COPPER - 9829.50-0.47
LME:  NICKEL - 19739.00+2.14 TIN - 34478.00-3.10
LME:  LEAD - 2170.00-2.19 ZINC - 2832.00-0.70
FOREX:  USD/JPY - 154.74+0.03 EUR/GBP - 1.0657-0.05
FOREX:  EUR/USD - 1.0657-0.05 GBP/USD - 1.2354-0.20
STOCKS RUS:  RTSI - 1174.17+0.04
STOCKS US: DOW JONES - 38239.98+0.67 NASDAQ - 15451.31+1.11
STOCKS US: S&P 500 - 5010.60+0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 37552.16+0.30 TOPIX - 2666.23+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 16828.93+1.92 SSEC - 3021.98-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 8023.87+1.62 CAC40 - 8040.36+0.22
STOCKS EUR:  DAX - 17860.80+0.70
23/04/2024  CBA:  USD - 390.04-1.40 GBP - 481.74-0.75
23/04/2024  CBA:  EURO - 415.63-1.21
23/04/2024  CBA:  GOLD - 29280.45-668.28 SILVER - 347.80-7.60
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Հայկյան» մրցանակաբաշխությանը
05/03/2015 11:30
Կիսվել

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Հայկյան» մրցանակաբաշխությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան Երևանի պետական կամերային թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Հայկյան» մրցանակաբաշխությանը:

Ամենամյա այս միջոցառման նպատակն է՝ խրախուսել բոլոր այն երիտասարդական կազմակերպությունների, որոշակի հաջողությունների հասած երիտասարդ քաղաքացիների, այդ թվում՝ ուսանողների ձեռքբերումները, ովքեր տարվա ընթացքում առանձնացել են իրենց ակտիվությամբ և տարբեր ոլորտներում իրականացրած ծրագրերի բովանդակությամբ։ «Հայկյան» մրցանակների արժանացած 2014թ. երիտասարդական լավագույն կառույցների ու ծրագրերի մրցանակաբաշխությունը կատարվել է հետևյալ անվանակարգերում՝ լավագույն միջբուհական ծրագիր, լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր, լավագույն երիտասարդական գիտական նվաճում, լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին, լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին, ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն նախագահ, ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ, լավագույն երիտասարդական ՀԿ Երևանում, լավագույն երիտասարդական ՀԿ մարզում:

Ավանդական անվանակարգերից բացի, սահմանվել են նաև հատուկ մրցանակներ, որոնք մրցանակակիրներին հանձնել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Հատուկ մրցանակներ են շնորհվել «Արմքոմեդի»-ին՝ որպես լավագույն երիտասարդական հաղորդաշար, Ջիվան Ավետիսյանին` որպես արցախյան ազատամարտի մասին պատմող «Թևանիկ» ֆիլմի ռեժիսոր, Արամ MP3-ին` որպես համաշխարհային բեմում լավագույնս հանդես եկած արտիստ, Ռուսհամագործակցության դաշնային գործակալության հայաստանյան գրասենյակին՝ որպես երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կառույց, Հասմիկ Երեմյանին՝ որպես սահմանապահ համայնքի դպրոցի ուսուցիչ (հայոց լեզու և գրականություն) և Նորայր Քամալյանին՝ հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած մեծ խիզախության և նվիրումի համար:

Այս տարի «Հայկյան» մրցանակակիրները խորհրդանշական արձանիկից բացի, արժանացել են նաև արժեքավոր նվերների։

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին, ևս մեկ անգամ ողջունել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի այս նախաձեռնությունը և հետագա նորանոր հաջողություններ մաղթել երիտասարդներին:

23/04/2024
դրամ
Դոլար (USD)
390.04
-1.40
Եվրո (EUR)
415.63
-1.21
Ռուբլի (RUR)
4.18
-0.02
Լարի (GEL)
145.81
-0.93
29280.45
-668.28
Արծաթ
347.80
-7.60