Ֆինանսական

USD BUY - 392.00-1.00 USD SELL - 394.50-0.50
EUR BUY - 415.00-1.00 EUR SELL - 421.00-3.00
OIL:  BRENT - 89.24+1.88 WTI - 84.87+2.35
COMEX:  GOLD - 2405.50+0.67 SILVER - 28.42-0.21
COMEX:  PLATINUM - 953.40+0.31
LME:  ALUMINIUM - 2614.50+1.06 COPPER - 9734.50+1.59
LME:  NICKEL - 18559.00+1.76 TIN - 33979.00+3.67
LME:  LEAD - 2180.00+1.14 ZINC - 2812.50-0.93
FOREX:  USD/JPY - 154.35+0.05 EUR/GBP - 1.0638-0.37
FOREX:  EUR/USD - 1.0638-0.37 GBP/USD - 1.2424-0.34
STOCKS RUS:  RTSI - 1160.60+0.55
STOCKS US: DOW JONES - 37775.38+0.06 NASDAQ - 15601.50-0.52
STOCKS US: S&P 500 - 5011.12-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 38079.70+0.31 TOPIX - 2677.45+0.54
STOCKS CHINA:  HANG SENG - 16385.87+0.82 SSEC - 3074.22+0.09
STOCKS EUR:  FTSE100 - 7877.05+0.37 CAC40 - 8023.26+0.52
STOCKS EUR:  DAX - 17837.40+0.38
18/04/2024  CBA:  USD - 394.07-1.03 GBP - 491.72-0.42
18/04/2024  CBA:  EURO - 420.75+0.36
18/04/2024  CBA:  GOLD - 30284.88+190.14 SILVER - 360.70+1.78
ԿԲ. Պարզաբանումներ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ
03/07/2015 21:00
Կիսվել

ԿԲ. Պարզաբանումներ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ

ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) հրապարակել է Մամուլի հաղորդագրություն՝ պարզաբանելով հունիսի 23-ի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու վերաբերյալ: Մամուլի հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

2015 թ. հունիսի 23-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսե Երիցյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը, Վախթանգ Աբրահամյանը:

Խորհրդի նիստը սկսվեց հունիսի 23-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:

2015 թ. մայիսին արձանագրվել է 0.5% գնանկում, որը հանգեցրել է նախորդ ամսվա նկատմամբ 12-ամսյա գնաճի ավելացման. մայիսին այն կազմել է 5.1%: Ամսվա գնանկմանը բացառապես նպաստել է պարենային ապրանքների գների նվազումը՝ 0.52 տոկոսային կետով, որի կառուցվածքում նվազել են հիմնականում «Բանջարեղեն և կարտոֆիլ», «Ձու», «Մսամթերք» և «Կաթնամթերք» ապրանքախմբերի գները՝ համապատասխանաբար 8.6%, 4.9%, 0.7% և 1.2%-ով: 12-ամսյա բնականոն գնաճը շարունակել է նվազել և մայիսին կազմել է 3.2%: Միաժամանակ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ օգոստոսից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ուղղակի և անուղղակի ազդեցությունները տարեկան գնաճի վրա կկազմեն շուրջ 1.3 տոկոսային կետ:

2015 թ. անցած հինգ ամիսների ընթացքում ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 2.7%-ով, որը մեծապես պայմանավորվել է գյուղատնտեսության և արդյունաբերության ճյուղերի աճերով: Վերջինիս պահանջարկի տեսանկյունից նշված ժամանակահատվածում նպաստել է իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը, որի ազդեցությունը համախառն պահանջարկի վրա համահունչ է եղել կանխատեսվածին և գնահատվում է 4.9 ընդլայնող: Երկրորդ եռամսյակում շարունակվել են մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների նվազման միտումները՝ սակայն սպասվածից ավելի դանդաղ տեմպերով:

2015 թ. հունվար-փետրվար ժամանակահատվածի արտաքին առևտրի ցուցանիշների պատկերը դեռևս ամբողջական չէ` պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ լիարժեք հավաքագրմամբ, որը հստակեցվելուց հետո կներկայացվի հաջորդ հրապարակումներում:

Խորհուրդը քննարկեց նաև ֆինանսական շուկայի զարգացումները, որոնք մայիս-հունիս ժամանակահատվածում արտահայտվել են տոկոսադրույքների նվազման միտումներով: Արդյունքում, միջբանկային ռեպո միջին ամսական տոկոսադրույքը հունիսի 16-ի դրությամբ՝ նախորդ ամսվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1.0 տոկոսային կետով՝ կազմելով 10.6%, մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը՝ 0.5 տոկոսային կետով՝ կազմելով շուրջ 12.4%, բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքը՝ 3.7 տոկոսային կետով՝ կազմելով 11.6%:

ՀՀ արտարժույթի շուկայում երկրորդ եռամսյակի անցած երկու ամսվա ընթացքում դրամի փոխարժեքը պահպանել է համեմատաբար կայուն վարքագիծ: Այսպես, ՀՀ դրամի միջին ամսական փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունիսի 16-ի դրությամբ՝ նախորդ ամսվա նույն ժամանակահատվածի նկատմամբարժեզրկվել է 0.7%-ով` կազմելով 478.5 դրամ, եվրոյի նկատմամբ՝ 3.4%-ով՝ կազմելով 534.7 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ՝ 2.4%-ով` կազմելով 9.2 դրամ:

2015 թ-ի երկրորդ եռամսյակում ևս պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը և դրանք հիմնականում համահունչ են եղել կանխատեսված մակարդակներին: Հիմնական հումքային և պարենային ապրանքների շուկաներում շարունակվել են գնանկումային զարգացումները: Այսպես,Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից ս.թ. հունիսի 4-ին հրապարակված պարենի գների ինդեքսը մայիսին` նախորդ ամսվա նկատմամբնվազել է 1.4%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ինդեքսը նվազել է 20.7%-ով): ԿԲ գնահատումների համաձայն, ԱՄՆԳյուղդեպարտամենտի կոշտ կարմրահատ ցորենի արտահանման գինը կնվազի եռ/եռ 16.9%-ով (տ/տ 32.2% նվազում) և «New York Board-Intercontinental Exchange» (NYB-ICE) բորսայում գնանշվող անմշակ շաքարավազի գինը կնվազի եռ/եռ 27.3%-ով (տ/տ 6.2% նվազում):

Ըստ ԿԲ գնահատումների, երկրորդ եռամսյակում «Intercontinental Exchange» (ICE)  բորսայում  գնանշվող Brent տեսակի հում նավթի մեկ բարելի միջին գնինվազումը նախորդ եռամսյակի նկատմամբ կկազմի 5.8% (տ/տ 43.2% նվազում), իսկ Լոնդոնի մետաղների բորսայում գնանշվող պղնձի գինը կարձանագրի եռ/եռ 3.7% աճ (տ/տ 9.9% նվազում):

2015 թ. երկրորդ եռամսյակում եվրոն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 1.9%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ` 19.4%-ով: 

Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:       

Արտաքին հատվածում շարունակվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի միտումները: Այս իրավիճակում հիմնական պարենային ապրանքների միջազգային շուկայում պահպանվել է գնանկումային միջավայրը, այն դեպքում, երբ հիմնական հումքային ապրանքների միջազգային շուկայում ձևավորվել է սպասվածի համեմատ նավթի գնի ավելի բարձր մակարդակ՝ պայմանավորված նավթամթերքի սեզոնային մեծ պահանջարկով, ԱՄՆ պաշարների կրճատմամբ, ինչպես նաև առաջարկի կրճատման սպասումներով: Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը գտնում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում:

Խորհուրդն արձանագրում է, որ տարեսկզբին ձեռքբերված մակրոտնտեսական կայունության պահպանումը շարունակում է նպաստել տնտեսական ակտիվության վերականգնմանը: Հունվար-մայիս ժամանակահատվածում դիտվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 2.7% աճ՝ հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության և արդյունաբերության ճյուղերի աճերով: Գնահատվում է, որ գյուղատնտեսության ճյուղի դրական զարգացումները կպահպանվեն, ինչի արդյունքում կձևավորվեն գյուղմթերքների գների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր մակարդակներ: Վերոնշյալ գնանկումային ազդեցություններին կհակակշռի օգոստոսից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման գնաճային ազդեցությունը և, վերաֆինանսավորման տոկոսադրույքի ներկայիս մակարդակի պահպանման պարագայում, 12-ամսյա գնաճը մինչև տարեվերջ կտատանվի թույլատրելի միջակայքի վերին հատվածում՝ 2016 թ-ից կայունանալով նպատակային  ցուցանիշի շուրջ:

Արտաքին և ներքին տնտեսական զարգացումներին ԿԲ-ն կարձագանքի դրամավարկային քաղաքականության ուղղությունների համապատասխան ճշգրտմամբ՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

2015 թ. հունիսի 23-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.5%: ԿԲ լոմբարդային ռեպոյի և ԿԲ կողմից ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար 12.0% և 9.0%:

18/04/2024
դրամ
Դոլար (USD)
394.07
-1.03
Եվրո (EUR)
420.75
+0.36
Ռուբլի (RUR)
4.19
+0.00
Լարի (GEL)
147.57
-0.34
30284.88
+190.14
Արծաթ
360.70
+1.78