Ֆինանսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 395.00-1.00
EUR BUY - 421.00-1.00 EUR SELL - 428.00-2.00
OIL:  BRENT - 86.30+0.96 WTI - 81.71+0.90
COMEX:  GOLD - 2215.40+0.78 SILVER - 24.80+0.94
COMEX:  PLATINUM - 912.00-0.55
LME:  ALUMINIUM - 2287.00-1.38 COPPER - 8806.00-0.59
LME:  NICKEL - 16560.00-3.19 TIN - 27375.00-0.99
LME:  LEAD - 2005.00-1.28 ZINC - 2416.00-2.74
FOREX:  USD/JPY - 151.36-0.20 EUR/GBP - 1.082-0.06
FOREX:  EUR/USD - 1.082-0.06 GBP/USD - 1.2627+0.11
STOCKS RUS:  RTSI - 1129.95+1.23
STOCKS US: DOW JONES - 39760.08+1.22 NASDAQ - 16399.52+0.51
STOCKS US: S&P 500 - 5248.49+0.86
STOCKS JAPAN:  NIKKEI - 40168.07-1.46 TOPIX - 2750.81-1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 16541.42+0.91 SSEC - 3010.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 7931.98+0.01 CAC40 - 8204.81+0.25
STOCKS EUR:  DAX - 18477.09+0.50
28/03/2024  CBA:  USD - 394.46-0.25 GBP - 497.65-0.91
28/03/2024  CBA:  EURO - 425.62-1.93
28/03/2024  CBA:  GOLD - 27808.22+146.08 SILVER - 310.90-4.13
ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է
04/07/2015 18:04
Կիսվել

ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը  Մոսկվայում  մասնակցել է «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի» խորհրդի նիստին, որի ընթացքում նախարարը ներկայացրել է Հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկ տրամադրելու վերաբերյալ ՀՀ հայտը: Հիմնադրամի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել աշխատանքները ֆինանսավորման վերջնական ծրագրի նախապատրաստման ուղղությամբ և հաստատել է Հայաստանին «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի իրականացման համար Հիմնադրամի միջոցներից 40 մլն ԱՄՆ դոլարի չափով, տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով, 20 տարի մարման ժամկետով (որից 10 տարին՝ արտոնյալ) վարկ տրամադրելու մասին հայտը: Նշված ծրագրի շրջանակներում նախատեսվում է ընտրված համայնքներում ոռոգման ջրանցքների վերանորոգում, մեխանիկական ոռոգման փոխարինում ինքնահոսով, ջրօգտագործողների միավորումների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում:

Մոսկվա այցի ընթացքում կայացել են երկկողմ հանդիպումներ՝ ՌԴ ֆինանսների նախարար Ա. Սիլուանովի, ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավար Մ. Միշուստինի, ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավար Ա. Բելյանինովի հետ:

ՌԴ ֆինանսների նախարարի հետ Գագիկ Խաչատրյանը ստորագրել է «ՀՀ ՖՆ և ՌԴ ՖՆ միջև համագործակցության հարցում փոխըմբռնման մասին» հուշագիր, որը պայմաններ է ստեղծում երկու նախարարությունների միջև համագործակցության հետագա ընդլայնման համար: Ստորագրվել է նաև «ՀՀ ՖՆ և ՌԴ ՖՆ միջև ՌԴ կողմից ՀՀ անհատույց ֆինանսական օգնություն տրամադրելու մասին» համաձայնագիրը, որով նախատեսված է ՄՄ և միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու միջոցառումների ծրագրի իրականացման նպատակով ՀՀ ՖՆ 14,1 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական օժանդակություն տրամադրել:

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարի հետ քննարկել է ՌԴ պետական սահմանի Վերին Լարս անցակետում առկա կուտակումների վերացմանը վերաբերող հարցեր: Նախարարը պայմանավորվածություն է ձեռք բերել հնարավորինս սեղմ ժամկետներում քայլեր ձեռնարկել նշված անցակետում կուտակումները վերացնելու և հայկական բեռների տեղափոխման համար առավելագույն հարամարավետ պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

28/03/2024
դրամ
Դոլար (USD)
394.46
-0.25
Եվրո (EUR)
425.62
-1.93
Ռուբլի (RUR)
4.27
+0.00
Լարի (GEL)
146.23
+0.18
27808.22
+146.08
Արծաթ
310.90
-4.13