Պաշտոնական

USD BUY - 393.00-1.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 424.00+0.00
OIL:  BRENT - 87.59-2.15 WTI - 82.92-2.21
COMEX:  GOLD - 2389.50-0.36 SILVER - 28.48+0.89
COMEX:  PLATINUM - 950.50-1.40
LME:  ALUMINIUM - 2587.00+1.25 COPPER - 9582.50+0.07
LME:  NICKEL - 18238.00+2.20 TIN - 32775.00+1.69
LME:  LEAD - 2155.50-1.35 ZINC - 2839.00+2.32
FOREX:  USD/JPY - 154.27-0.23 EUR/GBP - 1.0678+0.46
FOREX:  EUR/USD - 1.0678+0.46 GBP/USD - 1.2467+0.28
STOCKS RUS:  RTSI - 1154.28-0.10
STOCKS US: DOW JONES - 37753.31-0.12 NASDAQ - 15683.37-1.15
STOCKS US: S&P 500 - 5022.21-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 38079.70+0.31 TOPIX - 2677.45+0.54
STOCKS CHINA:  HANG SENG - 16385.87+0.82 SSEC - 3074.22+0.09
STOCKS EUR:  FTSE100 - 7847.99+0.35 CAC40 - 7981.51+0.62
STOCKS EUR:  DAX - 17770.02+0.02
18/04/2024  CBA:  USD - 394.07-1.03 GBP - 491.72-0.42
18/04/2024  CBA:  EURO - 420.75+0.36
18/04/2024  CBA:  GOLD - 30284.88+190.14 SILVER - 360.70+1.78
Քաղաքապետարանում քննարկվել են Երևանի և Բուխարեստի միջև փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
27/01/2015 17:55
Կիսվել

Քաղաքապետարանում քննարկվել են Երևանի և Բուխարեստի միջև փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի Պետական հանձնաժողովի 5-րդ նիստին մասնակցելու նպատակով Երևան այցելած Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանի և Ռումինիայում Հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանի հետ: Առանձնակի կարևորելով դեռևս 2013թ.-ին Երևանի և Բուխարեստի միջև ստորագրված մտադրությունների հուշագիրը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նշել է, որ այսօր համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկարներ կան ինչպես տեղական ինքնակառավարման ոլորտում փորձի փոխանակման, այնպես էլ քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում արդյունավետ փոխգործակցություն ծավալելու համար:

«Մենք բաց ենք և պատրաստակամ խորացնելու փոխշահավետ համագործակցությունը Բուխարեստի հետ: Ըստ այդմ, հայ–ռումինական հարաբերությունների զարգացման համատեքստում մենք կարևորում ենք Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի, ինչպես նաև Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանի դերը: Համոզված եմ, որ նաև Ձեր աջակցության շնորհիվ երկուստեք գործակցությունն իսկապես կլինի արդյունավետ ու հաջողված քաղաքային տնտեսությանն առնչվող ամենատարբեր ոլորտներում», – նշել է Տարոն Մարգարյանը՝ առանձնակի շնորհակալություն հայտնելով նաև Ռումինիայում Հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանին հայանպաստ գործունեության համար:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին ջերմ ընդունելության համար՝ Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու և օժանդակելու երկուստեք կապերի ամրապնդմանն ու խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին և ծրագրերին:

«Վստահեցնում եմ, պարոն քաղաքապետ, որ կանեմ հնարավորը երկու երկրների մայրաքաղաքների միջև բազմոլորտ համագործակցությանը նոր թափ հաղորդելու համար: Ռումինիայի հայ համայնքն իսկապես ծանրակշիռ դերակատարում ունի և նույնպես շահագրգիռ է երկու երկրների քաղաքների սերտ համագործակցության հարցում»,- ընդգծել է Համլետ Գասպարյանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև իր ջերմ ողջույններն է փոխանցել գործընկերոջը՝ Բուխարեստի քաղաքապետ Սորին Միրչեա Օպրեսկուին:

18/04/2024
դրամ
Դոլար (USD)
394.07
-1.03
Եվրո (EUR)
420.75
+0.36
Ռուբլի (RUR)
4.19
+0.00
Լարի (GEL)
147.57
-0.34
30284.88
+190.14
Արծաթ
360.70
+1.78