Պաշտոնական

USD BUY - 392.00-1.00 USD SELL - 394.50-0.50
EUR BUY - 415.00-1.00 EUR SELL - 421.00-3.00
OIL:  BRENT - 89.24+1.88 WTI - 84.87+2.35
COMEX:  GOLD - 2405.50+0.67 SILVER - 28.42-0.21
COMEX:  PLATINUM - 953.40+0.31
LME:  ALUMINIUM - 2614.50+1.06 COPPER - 9734.50+1.59
LME:  NICKEL - 18559.00+1.76 TIN - 33979.00+3.67
LME:  LEAD - 2180.00+1.14 ZINC - 2812.50-0.93
FOREX:  USD/JPY - 154.35+0.05 EUR/GBP - 1.0638-0.37
FOREX:  EUR/USD - 1.0638-0.37 GBP/USD - 1.2424-0.34
STOCKS RUS:  RTSI - 1160.60+0.55
STOCKS US: DOW JONES - 37775.38+0.06 NASDAQ - 15601.50-0.52
STOCKS US: S&P 500 - 5011.12-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 37068.35-2.66 TOPIX - 2626.32-1.91
STOCKS CHINA:  HANG SENG - 16224.14-0.99 SSEC - 3065.26-0.29
STOCKS EUR:  FTSE100 - 7877.05+0.37 CAC40 - 8023.26+0.52
STOCKS EUR:  DAX - 17837.40+0.38
19/04/2024  CBA:  USD - 392.60-1.47 GBP - 488.12-3.60
19/04/2024  CBA:  EURO - 418.04-2.71
19/04/2024  CBA:  GOLD - 30075.35-209.53 SILVER - 359.36-1.34
Հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովում
17/04/2015 15:12
Կիսվել

Հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովում

Ապրիլի 16-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Բունդեսթագի պատգամավորներ Մարտին Պեթցոլդի և Թանկրեդ Շիպանսկու հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:

Նաիրա Զոհրաբյանը հյուրերին ներկայացրել է իր դիրքորոշումը այն մոտեցումների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ է, որ հիմք հանդիսանան ՀՀ-ԵՄ իրավական ապագա փաստաթղթի համար: Տիկին Զոհրաբյանը գերմանացի պատգամավորներին հրավիրել է մասնակցելու վաղը կայանալիք խորհրդարանական լսումներին, որի ընթացքում պատգամավորներն ու փորձագետները բաց և անկաշկանդ պիտի քննարկեն ՀՀ-ԵՄ օրակարգում առկա բոլոր խնդիրները: Նա կարևորել է այն հանգամանքը, որ այժմ քննարկվում է Հայաստանի հետ համագործակցության իրավական ապագա փաստաթղթում ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական համագործակցության բաղադրիչը: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ՝ ապագա փաստաթուղթը չի կարող չունենալ տնտեսական համագործակցության բաղադրիչ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի ապրանքաշրջանառության կեսը Եվրամիության հետ է: Տիկին Զոհրաբյանն ընդգծել է, որ, իհարկե, դա չի կարող լինել Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրն իր ողջ ծավալով, սակայն կարևորել է, որ ԵՄ-ն այժմ փորձում է Հայաստանի հետ գտնել այն ընդհանուր եզրերը, որը չի հակասելու մեկ այլ տնտեսական ինտեգրացիոն կառույցի առջև ստանձնած մեր պարտավորություններին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Խոսելով այս հարցում Գերմանիայի դիրքորոշման մասին՝ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ որևէ տնտեսական ու քաղաքական շահ երբևէ չի կարող և չպիտի բարձր լինի պատմական ճշմարտությունից: Նա, այդուհանդերձ, շնորհակալություն է հայտնել գերմանացի այն պատգամավորներին, ովքեր ապրիլի 24-ին Գերմանիայի տարբեր համայնքներում ու քաղաքներում կազմակերպելու են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ:

Կողմերը քննարկել են նաև ԼՂ հիմնախնդիրը: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես Լոզանի համաձայնագրին և Իրանի հանդեպ պատժամիջոցները վերացնելուց հետո տարածաշրջանում ստեղծվելիք տնտեսական նոր հնարավորություններին:

19/04/2024
դրամ
Դոլար (USD)
392.60
-1.47
Եվրո (EUR)
418.04
-2.71
Ռուբլի (RUR)
4.21
+0.02
Լարի (GEL)
147.13
-0.44
30075.35
-209.53
Արծաթ
359.36
-1.34