Պաշտոնական

USD BUY - 390.50-1.50 USD SELL - 394.00-1.00
EUR BUY - 419.00-2.00 EUR SELL - 426.00-2.00
OIL:  BRENT - 87.07+0.89 WTI - 83.11+1.71
COMEX:  GOLD - 2254.80+1.78 SILVER - 25.10+1.21
COMEX:  PLATINUM - 923.00+1.21
LME:  ALUMINIUM - 2337.00+2.19 COPPER - 8867.00+0.69
LME:  NICKEL - 16749.00+1.14 TIN - 27451.00+0.28
LME:  LEAD - 2055.00+2.49 ZINC - 2439.00+0.95
FOREX:  USD/JPY - 151.29-0.05 EUR/GBP - 1.0773-0.43
FOREX:  EUR/USD - 1.0773-0.43 GBP/USD - 1.2623-0.03
STOCKS RUS:  RTSI - 1128.26-0.15
STOCKS US: DOW JONES - 39807.37+0.12 NASDAQ - 16379.46-0.12
STOCKS US: S&P 500 - 5254.35+0.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 40168.07-1.46 TOPIX - 2750.81-1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 16541.42+0.91 SSEC - 3010.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 7952.62+0.26 CAC40 - 8205.81+0.01
STOCKS EUR:  DAX - 18492.49+0.08
28/03/2024  CBA:  USD - 394.46-0.25 GBP - 497.65-0.91
28/03/2024  CBA:  EURO - 425.62-1.93
28/03/2024  CBA:  GOLD - 27808.22+146.08 SILVER - 310.90-4.13
Սերժ Սարգսյանն ընդունել է «Տոշիբա մեդիկալ սիսթեմս» ընկերության ղեկավար Սատոշի Ցունակավային
27/05/2015 11:04
Կիսվել

Սերժ Սարգսյանն ընդունել է «Տոշիբա մեդիկալ սիսթեմս» ընկերության ղեկավար Սատոշի Ցունակավային

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Տոշիբա մեդիկալ սիսթեմս» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Սատոշի Ցունակավային:

Նախագահը ողջունել է հյուրին և նշել, որ ուրախ է առողջապահության ոլորտում ինովացիոն տեխնոլոգիաների համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի՝ «Տոշիբա մեդիկալ սիսթեմս»-ի՝ Հայաստանում գործունեություն ծավալելու և հայկական ընկերությունների հետ համագործակցությունը զարգացնելու մտադրության համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պարոն Ցունակավայի այցը խթան կհանդիսանա փոխգործակցության զարգացման, դրանում նոր ուղղությունների և ծրագրերի ներառման համար: Հանրապետության Նախագահն ընդգծել է, թե հաճույքով է հիշում 2012թ. Ճապոնիա կատարած իր այցը, որի ժամանակ հնարավորություն ունեցավ այցելելու նաև «Տոշիբա» գիտությունների թանգարան, ինչը չափազանց տպավորիչ էր:

Հանրապետության Նախագահը տարբեր բնագավառներում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման համար կարևորել է Ճապոնիայի և Հայաստանի դեսպանությունների ակտիվ աշխատանքը:

Հանդիպման ժամանակ Նախագահը հյուրին ներկայացրել է Հայաստանում գործարար և ներդրումային բարենպաստ միջավայրը, օտարերկրյա ներդրումների ներգրավման համար մեր երկրում ստեղծված պայմանները, որոնք «Տոշիբա» ընկերության համար ևս կարող են հետաքրքիր լինել:

Սատոշի Ցունակավան գոհունակությամբ է ընդգծել, որ Հայաստանում «Տոշիբա մեդիկալ սիսթեմս»-ի գործունեությունն ընդլայնվում է և ընդգծել է, որ իր ղեկավարած ընկերությունը շարունակելու է աջակցություն տրամադրել Հայաստանում առողջապահության զարգացմանը: Նա նշել է, որ ընկերությունը հետաքրքրված է մի շարք այլ ուղղություններով ևս, որոնք ընկերության գործունեության մաս են կազմում, ինչպիսիք են, օրինակ, միջուկային էներգետիկան, սեյսմոլոգիան, զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ և փորձի փոխանակում իրականացնել:

ՀՀ Նախագահը և «Տոշիբա մեդիկալ սիսթեմս» ընկերության նախագահը երկուստեք մեծապես կարևորել են առողջապահության ոլորտում արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ որակյալ ծառայությունների մատուցման, այդպիսով՝ մարդկանց առողջության պահպանման և կյանքի մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքն ու համագործակցության զարգացումը:

28/03/2024
դրամ
Դոլար (USD)
394.46
-0.25
Եվրո (EUR)
425.62
-1.93
Ռուբլի (RUR)
4.27
+0.00
Լարի (GEL)
146.23
+0.18
27808.22
+146.08
Արծաթ
310.90
-4.13