Պաշտոնական

USD BUY - 393.00-1.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 424.00+0.00
OIL:  BRENT - 87.59-2.15 WTI - 82.92-2.21
COMEX:  GOLD - 2389.50-0.36 SILVER - 28.48+0.89
COMEX:  PLATINUM - 950.50-1.40
LME:  ALUMINIUM - 2587.00+1.25 COPPER - 9582.50+0.07
LME:  NICKEL - 18238.00+2.20 TIN - 32775.00+1.69
LME:  LEAD - 2155.50-1.35 ZINC - 2839.00+2.32
FOREX:  USD/JPY - 154.27-0.23 EUR/GBP - 1.0678+0.46
FOREX:  EUR/USD - 1.0678+0.46 GBP/USD - 1.2467+0.28
STOCKS RUS:  RTSI - 1154.28-0.10
STOCKS US: DOW JONES - 37753.31-0.12 NASDAQ - 15683.37-1.15
STOCKS US: S&P 500 - 5022.21-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 38079.70+0.31 TOPIX - 2677.45+0.54
STOCKS CHINA:  HANG SENG - 16385.87+0.82 SSEC - 3074.22+0.09
STOCKS EUR:  FTSE100 - 7847.99+0.35 CAC40 - 7981.51+0.62
STOCKS EUR:  DAX - 17770.02+0.02
18/04/2024  CBA:  USD - 394.07-1.03 GBP - 491.72-0.42
18/04/2024  CBA:  EURO - 420.75+0.36
18/04/2024  CBA:  GOLD - 30284.88+190.14 SILVER - 360.70+1.78
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանը
09/10/2015 14:11
Կիսվել

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանում ԻԻՀ դեսպանության շուրջ քսան տարիների գործունեությունը և հույս հայտնել, որ դեսպան Սաջադին կշարունակի մեծ ուշադրությամբ վերաբերվել հայ-իրանական հարաբերություններին, ինչպես դա արել են Հայաստանում իրենց դիվանագիտական առաքելությունն ավարտած ու արդեն հայ ժողովրդի բարեկամների շարքերը համալրած Իրանի նախորդ բոլոր դեսպանները՝ ներդնելով բոլոր ջանքերը երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդման, համագործակցության հետագա ընդլայնման գործում:

Նշելով, որ դեսպան Սաջադին պաշտոնավարումն սկսել է կարևոր մի ժամանակահատվածում, երբ սպասվում է բարեկամ Իրանից բարձրաստիճան այցելություն՝ ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրիի այցը, Նախագահն ընդգծել է, որ նորանշանակ դեսպանի համար դա ակտիվ գործունեության շատ լավ սկիզբ և հնարավորություն է:

Հանդիպմանը ՀՀ Նախագահը և ԻԻՀ դեսպանն անդրադարձել են երկկողմ բարձր մակարդակի պայմանավորվածությունների արդյունքում հաստատված տարբեր ոլորտներ ներառող հայ-իրանական խոշոր նախագծերի իրագործմանը, որոնք, նրանց համոզմամբ, որակական նոր մակարդակի կբարձրացնեն երկկողմ հարաբերությունները:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ինտեգրացիոն նոր գործընթացներն ավելի լայն հնարավորություններ են ստեղծում Հայաստանի և Իրանի միջև երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով փոխգործակցությունը զարգացնելու համար:

Դեսպանը մեծագույն դրվատանքով է խոսել իրանահայ համայնքի մասին՝ ընդգծելով համայնքի մեծ դերակատարությունը երկկողմ միջպետական հարաբերություների ամրապնդման գործում: Իր համար մեծ պատիվ համարելով բարեկամ Հայաստանում դեսպանի առաքելությունն իրականացնելը՝ Սեյեդ Քազեմ Սաջադին վստահեցրել է, որ նույնպիսի նվիրվածությամբ և եռանդով կշարունակի նախորդ դեսպանների աշխատանքը և այդ բարենպաստ հիմքի վրա կանի ամեն հնարավորը՝ զարգացնելու և ավելի խորացնելու հայ-իրանական կապերը:

18/04/2024
դրամ
Դոլար (USD)
394.07
-1.03
Եվրո (EUR)
420.75
+0.36
Ռուբլի (RUR)
4.19
+0.00
Լարի (GEL)
147.57
-0.34
30284.88
+190.14
Արծաթ
360.70
+1.78