ԽՈԶԻ ԳՐԻՊ – A H1N1 – 2 ՆՈՐ ԴԵՊՔ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանում խոզագրիպի 2 նոր դեպք է հայտնաբերվել: Հիվանդներից մեկը հայ է, ով Սանկտ-Պետերբուրգից գիշերն է ժամանել Հայաստան, մյուսն Իրանի քաղաքացի է, ով դիմել էր հիվանդանոց, որտեղից եւ նրան տեղափոխել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Հիվանդների վիճակը գնահատվում է նորմալ, նրանք ստանում են համապատասխան բուժում:
Այսպիսով, Հայաստանում արդեն արձանագրվել է 5 նման դեպք: Հիվանդներից 2-ն արդեն բուժվել եւ դուրս են գրվել: 3-ը դեռ հիվանդանոցում են: Մասնագետները խորհուրդ են տալիս այս վարակից խուսափելու համար օգտագործել գրիպի դեմ պայքարի բոլոր միջոցները: