Այլ Լուրեր

USD BUY - 391.50-0.50 USD SELL - 395.50-0.50
EUR BUY - 421.00-1.00 EUR SELL - 429.00-1.00
OIL:  BRENT - 86.30+0.96 WTI - 81.71+0.90
COMEX:  GOLD - 2215.40+0.78 SILVER - 24.80+0.94
COMEX:  PLATINUM - 912.00-0.55
LME:  ALUMINIUM - 2287.00-1.38 COPPER - 8806.00-0.59
LME:  NICKEL - 16560.00-3.19 TIN - 27375.00-0.99
LME:  LEAD - 2005.00-1.28 ZINC - 2416.00-2.74
FOREX:  USD/JPY - 151.36-0.20 EUR/GBP - 1.082-0.06
FOREX:  EUR/USD - 1.082-0.06 GBP/USD - 1.2627+0.11
STOCKS RUS:  RTSI - 1129.95+1.23
STOCKS US: DOW JONES - 39760.08+1.22 NASDAQ - 16399.52+0.51
STOCKS US: S&P 500 - 5248.49+0.86
STOCKS JAPAN:  NIKKEI - 40762.73+0.90 TOPIX - 2799.28+0.66
STOCKS CHINA:  HANG SENG - 16392.84-1.36 SSEC - 2993.14-1.26
STOCKS EUR:  FTSE100 - 7931.98+0.01 CAC40 - 8204.81+0.25
STOCKS EUR:  DAX - 18477.09+0.50
27/03/2024  CBA:  USD - 394.71-0.97 GBP - 498.56-2.21
27/03/2024  CBA:  EURO - 427.55-1.96
27/03/2024  CBA:  GOLD - 27662.14-28.54 SILVER - 315.03+1.26
Beeline-ը և Բրիտանական խորհուրդը հայտարարում են «Սիրո լավագույն հաղորդագրություն» խորագրով մրցույթի անցկացման մասին
20/02/2015 17:15
Կիսվել

Beeline-ը և Բրիտանական խորհուրդը հայտարարում են «Սիրո լավագույն հաղորդագրություն» խորագրով մրցույթի անցկացման մասին

Beeline-ը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը հայտարարում են Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում «Սիրո լավագույն հաղորդագրություն» խորագրով մրցույթի անցկացման մասին: Մրցույթն անցկացվում է Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի շրջանակում, որն այս տարի նվիրված է սիրո տարածման ու պահպանման գաղափարին։ 

«Սիրո լավագույն հաղորդագրություն» խորագրով մրցույթի գլխավոր հաղթողները Beeline-ի կողմից որպես մրցանակ կստանան Beeline Smart  հեռախոս, ևս երեք մասնակից կարժանան խրախուսական մրցանակների Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի կողմից։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրել հաղորդագրություն սիրո թեմայով և մինչև մարտի 15-ը ժամը 24:00-ն ներառյալ ուղարկել pr@beeline.am էլեկտրոնային փոստի հասցեին: Մրցույթն անցկացվելու է երեք փուլով, յուրաքանչյուր փուլի տևողությունը`մեկ շաբաթ: Յուրաքանչյուր փուլում հաղթող կճանաչվի այն հաղորդագրության հեղինակը, ով կհավաքի առավելագույն թվով քվե։ 

«Սերը կյանքի ամենագեղեցիկ զգացմունքներից մեկն է և ես համոզված եմ, որ այս մրցույթը լայն տարածում է գտնելու մեր օգտատերերի շրջանում։ Այն յուրաքանչյուր մասնակցի հնարավորություն է ընձեռում յուրովի արտահայտել սիրո գաղափարը և գեղեցկությունը տեսնելու ունակությունը։ Հավատացած եմ, որ Բրիտանական ֆիլմերի փառատոնը և այդ փառատոնի շրջանակում անցկացվող բոլոր միջոցառումներն ոչ միայն կդարձնեն կյանքն ավելի լավը, այլ  նաև կպարգևեն մեզ դրական զգացողություններ և վառ տպավորություններ»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

«Անչափ ուրախ ենք, որ փառատոնի շրջանակում տարեցտարի ընդլայնվում են մրցույթների շրջանակն ու բնույթը: Հուսով ենք, այս մրցույթի շնորհիվ մեկ անգամ ևս սիրո թեման կհաստատի իր գերակայություն մեր կյանքում», – ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը։

«Սիրո լավագույն հաղորդագրություն» մրցույթն ավարտվում է մարտի 23-ին: Յուրաքանչյուր փուլի ավարտից հետո հաղթողների անունները և արդյունքները կտեղադրվեն Ֆեյսբուք սոցիալական ցանցի  Beeline Armenia էջում`  https://www.facebook.com/beeline.am հասցեով: 

«Սիրո լավագույն հաղորդագրություն» մրցույթի պայմաններին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` http://bit.ly/1JtdVrq

27/03/2024
դրամ
Դոլար (USD)
394.71
-0.97
Եվրո (EUR)
427.55
-1.96
Ռուբլի (RUR)
4.27
+0.00
Լարի (GEL)
146.05
-0.51
27662.14
-28.54
Արծաթ
315.03
+1.26