Այլ Լուրեր

USD BUY - 390.50-1.50 USD SELL - 394.00-1.00
EUR BUY - 419.00-2.00 EUR SELL - 426.00-2.00
OIL:  BRENT - 87.07+0.89 WTI - 83.11+1.71
COMEX:  GOLD - 2254.80+1.78 SILVER - 25.10+1.21
COMEX:  PLATINUM - 923.00+1.21
LME:  ALUMINIUM - 2337.00+2.19 COPPER - 8867.00+0.69
LME:  NICKEL - 16749.00+1.14 TIN - 27451.00+0.28
LME:  LEAD - 2055.00+2.49 ZINC - 2439.00+0.95
FOREX:  USD/JPY - 151.29-0.05 EUR/GBP - 1.0773-0.43
FOREX:  EUR/USD - 1.0773-0.43 GBP/USD - 1.2623-0.03
STOCKS RUS:  RTSI - 1128.26-0.15
STOCKS US: DOW JONES - 39807.37+0.12 NASDAQ - 16379.46-0.12
STOCKS US: S&P 500 - 5254.35+0.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 40168.07-1.46 TOPIX - 2750.81-1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 16541.42+0.91 SSEC - 3010.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 7952.62+0.26 CAC40 - 8205.81+0.01
STOCKS EUR:  DAX - 18492.49+0.08
28/03/2024  CBA:  USD - 394.46-0.25 GBP - 497.65-0.91
28/03/2024  CBA:  EURO - 425.62-1.93
28/03/2024  CBA:  GOLD - 27808.22+146.08 SILVER - 310.90-4.13
Beeline. ամփոփվեցին «Տեղեկատվական տեխնոլոգիաներն իմ կյանքում» խորագրով համադպրոցական մրցույթի արդյունքները
20/05/2015 15:50
Կիսվել

Beeline. ամփոփվեցին «Տեղեկատվական տեխնոլոգիաներն իմ կյանքում» խորագրով համադպրոցական մրցույթի արդյունքները

Beeline-ը և Եվրասիա միջազգային համալսարանի վարժարանն ամփոփեցին «Տեղեկատվական տեխնոլոգիաներն իմ կյանքում» խորագրով ստեղծագործական շարադրությունների մրցույթի արդյունքները: 

Մրցույթին ներկայացվել է 100-ից ավել աշխատանք այսօրվա դպրոցականների կյանքում տեղեկատվական տեխնոլոգիաների ունեցած դերի վերաբերյալ: Մրցույթի երեք հաղթողներն ընտրվեցին ՀՀ ԿԳՆ, Beeline-ի և Եվրասիա միջազգային համալսարանի վարժարանի ներկայացուցիչներից կազմված մասնագիտական հանձնաժողովի կողմից: Մրցույթի հիմնական չափանիշն էր կրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ նոր գաղափարների առկայությունը: Հաղթող ճանաչվեցին Նանե Գալստյանը, Աիդա Կարապետյանը և Սոնա Հովհաննիսյանը, ովքեր որպես մրցանակ Beeline-ի կողմից ստացան Beeline Smart սմարթֆոններ: Խրախուսական մրցանակի արժանացավ Լիդա Քոչարյանը, ում աշխատանքը Եվրասիա միջազգային համալսարանի վարժարանի ֆեյսբուքյան էջում ստացել է ամենաշատ հավանությունը։

«Ամփոփելով մրցույթի արդյունքները` կարող ենք փաստել, որ Հայաստանի դպրոցներում այսօր սովորում են բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ, ովքեր ոչ միայն հստակ գիտակցում են տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ օգտագործման կարևորությունը, այլ նաև կյանքն ավելի լավը դարձնելու համար ունեն դրանք կիրառելու մեծ ցանկություն: Beeline-ի աջակցությամբ իրականացված այս մրցույթի շնորհիվ Երևանի և տարբեր մարզերի դպրոցների աշակերտներ հնարավորություն ունեցան ներկայացնելու ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ իրենց գաղափարները: Այդ գաղափարները հիմք կհանդիսանան կրթական ոլորտում ՏՏ կիրառման նոր սկզբունքների և մոտեցումների մշակման համար»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Տեղեկատվական տեխնոլոգիաներն այսօր ներխուժել են մեր կյանքի բոլոր ոլորտներ, և կրթական համակարգի առաջընթացը միանշանակորեն կախված է տեղեկատվական տեխնոլոգիաներից: Այսօր աշակերտներն ապրում և ստեղծագործում են այնպիսի միջավայրում, որտեղ ավելի արդյունավետ են օգտագործում իրենց ժամանակը և տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ կարողանում են ավելի մեծ ծավալի տեղեկատվությունը վերածել հիմնարար գիտելիքի: Ուստի անհրաժեշտ է ոչ միայն առավել խորությամբ տիրապետել այս ոլորտի ընձեռած հնարավորություններին, այլև պատրաստվել մասնակիցը դառնալու վաղվա օրվա նոր զարգացումներին: Ուրախ ենք, որ մեր աշակերտներն այսօր ակտիվորեն և ստեղծագործաբար մասնակցում են իրենց ապագայի կառուցմանը», – ասաց Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը:

Նշենք, որ «Տեղեկատվական տեխնոլոգիաներն իմ կյանքում» խորագրով մրցույթն անցկացվել է հիմնական և ավագ դպրոցների աշակերտների շրջանում ամբողջ հանրապետության տարածքում: Ծրագրին աջակցել է նաև ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը:

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 739 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2014թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 222 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

28/03/2024
դրամ
Դոլար (USD)
394.46
-0.25
Եվրո (EUR)
425.62
-1.93
Ռուբլի (RUR)
4.27
+0.00
Լարի (GEL)
146.23
+0.18
27808.22
+146.08
Արծաթ
310.90
-4.13