Սոցիալական

USD BUY - 392.00-1.00 USD SELL - 394.50-0.50
EUR BUY - 415.00-1.00 EUR SELL - 421.00-3.00
OIL:  BRENT - 89.24+1.88 WTI - 84.87+2.35
COMEX:  GOLD - 2405.50+0.67 SILVER - 28.42-0.21
COMEX:  PLATINUM - 953.40+0.31
LME:  ALUMINIUM - 2614.50+1.06 COPPER - 9734.50+1.59
LME:  NICKEL - 18559.00+1.76 TIN - 33979.00+3.67
LME:  LEAD - 2180.00+1.14 ZINC - 2812.50-0.93
FOREX:  USD/JPY - 154.35+0.05 EUR/GBP - 1.0638-0.37
FOREX:  EUR/USD - 1.0638-0.37 GBP/USD - 1.2424-0.34
STOCKS RUS:  RTSI - 1160.60+0.55
STOCKS US: DOW JONES - 37775.38+0.06 NASDAQ - 15601.50-0.52
STOCKS US: S&P 500 - 5011.12-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 37068.35-2.66 TOPIX - 2626.32-1.91
STOCKS CHINA:  HANG SENG - 16224.14-0.99 SSEC - 3065.26-0.29
STOCKS EUR:  FTSE100 - 7877.05+0.37 CAC40 - 8023.26+0.52
STOCKS EUR:  DAX - 17837.40+0.38
19/04/2024  CBA:  USD - 392.60-1.47 GBP - 488.12-3.60
19/04/2024  CBA:  EURO - 418.04-2.71
19/04/2024  CBA:  GOLD - 30075.35-209.53 SILVER - 359.36-1.34
Հայոց բանակի օրը՝ Երևանի վարչական շրջաններում
29/01/2015 11:31
Կիսվել

Հայոց բանակի օրը՝ Երևանի վարչական շրջաններում

Հայոց բանակի օրը Երևանի վարչական բոլոր շրջաններում նշվել է բազմաթիվ միջոցառումներով։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ միջոցառումների պատշաճ կազմակերմանն ու անցկացմանը ներգրավված են եղել վարչական բոլոր շրջանների աշխատակազմերը։

Կազմակերպվել են միջոցառումներ ինչպես աշխատակազմերի վարչական շենքերի դահլիճներում, կրթական ու մշակութային հաստատություններում, այնպես էլ մայրաքաղաքում տեղակայված զորամասերում։ 

Էրեբունի վարչական շրջանի մշակութային հաստատությունների սաները, երգիչ-երգչուհիներ այցելել են Մայրաքաղաքային գունդ։ Տոնական ցերեկույթից հետո զինվորականներին նաև անակնկալ էր սպասվում վարչական շրջանի կողմից. մշակութային հաստատությունների սաները զինվորականներին շնորհավորելու էին եկել առատ քաղցրավենիքով։ 

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, ՀՀԿ Շենգավիթի տարածքային կազմակերպության, ԵԿՄ Շենգավիթի տարածքային բաժանմունքի ներկայացուցիչներն ու զոհված ազատամարտիկների հարազատները տոնական միջոցառումներից առաջ նախ ծաղկեպսակ են դրել զոհված ազատամարտիկների հիշատակն անմահացնող հուշակոթողներին։ 

Հայոց բանակի 23-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգ էր կազմակերպվել Ա. Խանփերյանցի անվ. ռազմական ավիացիոն ինստիտուտի դահլիճում: Ելույթ են ունեցել Շենգավիթ վարչական շրջանի և ԵԿՄ գեղարվեստական խմբերը, պարային համույթները, անհատ կատարողներ: 

Դավթաշեն վարչական շրջանում գտնվող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում նույնպես տոնախմբություն էր։ Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի նախաձեռնությամբ Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ տեղի է ունեցել համերգ-ցերեկույթ, որին մասնակցել են վարժարանի սաները, ինչպես նաև Երկրապահ կամավորականների միության Դավթաշենի տարածքային կազմակերպության անդամները։ Հայոց բանակի կազմավորման մասին պատմող տեսաշարը դիտելուց հետո մի խումբ զինվորականներ պարգևատրվել են վարչական շրջանի պատվոգրերով։ Տոնը նշել են նաև տոնական սեղանների շուրջ՝ օրվա խորհուրդը խորհրդանշող տորթով։

Արաբկիրի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում տոնական միջոցառումը մեկնարկել է Արաբկիրի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանի օրհնանքի խոսքով։

Տոնական միջոցառումից զատ, հարյուրավոր արաբկիցիներ, վարչական շրջանի ղեկավարի գլխավորությամբ, ծաղիկներ են դրել ու գլուխ խոնարհել զոհված, անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: Հայրենասիրական երգեր են կատարել ու ասմունքել պատանի երկրապահները:

Տոնական, ուսուցողական միջոցառումներն են կազմակերպվել նաև մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզներում։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ևս մանկապարտեզներում կազմակերպված բոլոր պարապմունքներն ու միջոցառումները հայրենիքի պաշտպանների, հայկական հզոր բանակի, նրա հերոսական պայքարի մասին պատմող դաստիարակչական դասեր են եղել:

Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի անդամների ուղեկցությամբ վարչական շրջանի միջնակարգ դպրոցների զինղեկներն ու աշակերտներն այցելել են Նուբարաշենում տեղակայված 5-րդ բանակային կորպուս՝ նվերներ հանձնել զինծառայողներին:

Թիվ 102 դպրոցում Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառում է կազմակերպվել Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ու հյուրերի մասնակցությամբ։ 

Նորք-Մարաշ վարչական շրջանի վարչական շենքում հյուրընկալվել են միաժամանակ երկու զինծառայող ունեցող ծնողները, ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողներ, ինչպես նաև ծառայողական պարտականությունների ժամանակ զոհված զինծառայողների ծնողներ: Հյուրասիրությունից հետո հյուրերը վարչական շրջանի աշխատակազմի կողմից նվերներ են ստացել։

Հայոց բանակի 23-ամյակի կապակցությամբ Նոր Նորք վարչական շրջանի շնորհակալագրերով և պատվոգրերով են պարգևատրվել վարչական շրջանի հանրակրթական ուսումնական հաստատությունների զինղեկները՝ Հայոց բանակին արժանի զինվորներ դաստիարակելու և կրթելու գործում ունեցած մեծ ներդրման և աշակերտների հայրենասիրական ոգին բարձր պահելու համար: 

Հայոց բանակի օրվա կապակցությամբ Երևանի վարչական շրջաններում միջոցառումներ են անցկացվելու նաև տոնին հաջորդող օրերին։

19/04/2024
դրամ
Դոլար (USD)
392.60
-1.47
Եվրո (EUR)
418.04
-2.71
Ռուբլի (RUR)
4.21
+0.02
Լարի (GEL)
147.13
-0.44
30075.35
-209.53
Արծաթ
359.36
-1.34