Սոցիալական

USD BUY - 390.00-2.00 USD SELL - 393.50-1.00
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 87.23-2.25 WTI - 83.34-1.80
COMEX:  GOLD - 2405.30-0.01 SILVER - 28.74+1.13
COMEX:  PLATINUM - 944.20-0.96
LME:  ALUMINIUM - 2614.50+1.06 COPPER - 9734.50+1.59
LME:  NICKEL - 18559.00+1.76 TIN - 33979.00+3.67
LME:  LEAD - 2180.00+1.14 ZINC - 2812.50-0.93
FOREX:  USD/JPY - 154.64+0.19 EUR/GBP - 1.0654+0.15
FOREX:  EUR/USD - 1.0654+0.15 GBP/USD - 1.2371-0.43
STOCKS RUS:  RTSI - 1173.68+1.13
STOCKS US: DOW JONES - 37986.40+0.56 NASDAQ - 15282.01-2.05
STOCKS US: S&P 500 - 4967.23-0.88
STOCKS JAPAN:  NIKKEI - 37068.35-2.66 TOPIX - 2626.32-1.91
STOCKS CHINA:  HANG SENG - 16224.14-0.99 SSEC - 3065.26-0.29
STOCKS EUR:  FTSE100 - 7895.85+0.24 CAC40 - 8022.41-0.01
STOCKS EUR:  DAX - 17737.36-0.56
19/04/2024  CBA:  USD - 392.60-1.47 GBP - 488.12-3.60
19/04/2024  CBA:  EURO - 418.04-2.71
19/04/2024  CBA:  GOLD - 30075.35-209.53 SILVER - 359.36-1.34
Beeline. Ֆիլմերի պաստառների մրցույթ` Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի շրջանակում
17/02/2015 15:37
Կիսվել

Beeline. Ֆիլմերի պաստառների մրցույթ` Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի շրջանակում

Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում են փառատոնային ֆիլմերի այլընտրանքային պաստառների մրցույթի անցկացման մասին։ Մրցույթի հաղթողները կհրավիրվեն հատուկ ընդունելության Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի նստավայր, իսկ նրանց ներկայացրած պաստառներով կթողարկվեն սահմանափակ քանակությամբ շապիկներ, որոնք կտրամադրվեն հեղինակներին:

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է պատրաստել և ներկայացնել փառատոնի ֆիլմերին առնչվող պաստառ: Մրցույթը բաց է ինչպես պրոֆեսիոնալների, այնպես էլ սիրողների համար: Պաստառները հարկավոր է ուղարկել Arevik.Badalyan@britishcouncil.am հասցեին մինչև փետրվարի 28-ը:  Հաղթողներին կընտրեն փառատոնի կազմակերպիչներից և ոլորտի պրոֆեսիոնալներից կազմված ժյուրին:

«Ավանդաբար փառատոնի շրջանակում հայտարարվում են մրցույթներ, որոնց շնորհիվ հանդիսատեսն ակտիվորեն ներգրավվում է փառատոնի միջոցառումներին: Այս տարի ևս ավանդույթը կշարունակվի և հուսով ենք, որ փառատոնի շրջանակում հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ոչ միայն բրիտանական ժամանակակից կինոյի լավագույն ֆիլմերը, այլև իր ներդրումն ունենալու փառատոնի գաղափարի տարածման գործում»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

«Մենք ուրախ ենք, որ մեր համագործակցությունը Բրիտանական խորհրդի և Բրիտանական դեսպանատան հետ հնարավորություն կընձեռի մեր երիտասարդներին ծանոթանալ բրիտանական կինոգործիչների աշխատանքների հետ՝ փոխելով նրանց կյանքը դեպի ավելի լավը: Իսկ մրցույթին մասնակցությունը և բրիտանական կինոարվեստի հետ ծանոթությունը էլ ավելի կընդլայնի տաղանդավոր երիտասարդների մտահորիզոնը և կնպաստի հայրենական կինոարվեստի զարգացմանը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնն այս տարի մեկնարկել է փետրվարի 14-ին և նվիրված է սիրո տարածման ու պահպանման գաղափարին: Փառատոնի ընթացքում կներկայացվեն՝ «Նմանակման խաղ», «Բելը», «Անտեսանելի կինը», «Հնարավորություններն անսահման են», «X+Y», «Վիրունգա», «Սերն ամենն է» և «Երեկոն կինոթատրոնում 1914-ին» ճանաչված բրիտանական ֆիլմերը։

Բրիտանական Ֆիլմերի 13-րդ փառատոնը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը։  Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Լայմ, Շողակաթ հեռուստաընկերությունները եւ Ռադիո Վանը, Ռադիո Հայը, Ռադիո FM 105.5-ը, Ավտոռադիո FM 89.7-ը, Իմ ռադիո FM 103.8-ը եւ Ռադիո Երեւան FM 101.9-ը:

Բրիտանական Ֆիլմերի 13-րդ փառատոնի ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ`  այցելելով www.britishcouncil.am կայք։

19/04/2024
դրամ
Դոլար (USD)
392.60
-1.47
Եվրո (EUR)
418.04
-2.71
Ռուբլի (RUR)
4.21
+0.02
Լարի (GEL)
147.13
-0.44
30075.35
-209.53
Արծաթ
359.36
-1.34