Սոցիալական

USD BUY - 387.00-1.50 USD SELL - 391.50-1.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 87.33+1.22 WTI - 82.23-0.24
COMEX:  GOLD - 2316.10-2.66 SILVER - 26.99-3.37
COMEX:  PLATINUM - 922.80-2.32
LME:  ALUMINIUM - 2670.50+0.06 COPPER - 9829.50-0.47
LME:  NICKEL - 19739.00+2.14 TIN - 34478.00-3.10
LME:  LEAD - 2170.00-2.19 ZINC - 2832.00-0.70
FOREX:  USD/JPY - 154.74+0.03 EUR/GBP - 1.0657-0.05
FOREX:  EUR/USD - 1.0657-0.05 GBP/USD - 1.2354-0.20
STOCKS RUS:  RTSI - 1174.17+0.04
STOCKS US: DOW JONES - 38239.98+0.67 NASDAQ - 15451.31+1.11
STOCKS US: S&P 500 - 5010.60+0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 37438.61+1.00 TOPIX - 2662.46+1.38
STOCKS CHINA:  HANG SENG - 16511.69+1.77 SSEC - 3044.60-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 8023.87+1.62 CAC40 - 8040.36+0.22
STOCKS EUR:  DAX - 17860.80+0.70
22/04/2024  CBA:  USD - 391.44-1.16 GBP - 482.49-5.63
22/04/2024  CBA:  EURO - 416.84-1.20
22/04/2024  CBA:  GOLD - 29948.73-126.62 SILVER - 355.40-3.96
Beeline-ի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի դասախոսությունը «Ագրո դպրոց» ծրագրի մասնակիցների համար
22/07/2015 18:08
Կիսվել

Beeline-ի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի դասախոսությունը «Ագրո դպրոց» ծրագրի մասնակիցների համար

Beeline-ը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) Արմավիր քաղաքում հանդես եկան «Հաջողության ճանապարհը» խորագիրը կրող հատուկ դասախոսությամբ: Դասախոսությանը մասնակցում էին «Ագրո դպրոց» ծրագրի մանակիցները, ինչպես նաև COAF-ի շահառու գյուղական համայնքների՝ Արտենիի, Արագածավանի, Քարակերտի, Հացիկի, Լեռնագոգի, Մյասնիկյանի, Դալարիկի և Գետաշենի ավագ դպրոցների աշակերտները:

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մասնակիցներին ներկայացրեց «Ինչպես դառնալ գլխավոր տնօրեն» զեկույցը՝ բացահայտելով հաջողակ լինելու իր գաղտնիքները, ինչպես նաև կիսվեց նշանակալի ձեռքբերումներ ունեցող մարդու հաջողության բանաձևով և խորհուրդ տվեց երիտասարդներին միշտ լինել նպատակասլաց։

Անուշ Եդիգարյանը նախանշեց «Նպատակային մեծ ճանապարհորդության» նախաշեմին կանգնած Արմավիրի և Արագածոտնի մարզերի պատանիների հեռանկարները՝ բացահայտելով վերջիններիս երազանքները, դրանք նպատակի վերածելու կարողությունը և հաջողության ալիքին մնալու ձևերը:

«Անչափ կարևոր է, որ Հայաստանի մարզերի երեխաները տեսնեն գիտելիքի ու աշխատասիրության շնորհիվ աշխարհում իրենց առջև բացվող հնարավորությունները, հավատան սեփական ուժերին և մշտապես զգան հաջողակ մարդկանց քաջալերանքը», – նշում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը։

«Որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն՝ Beeline-ը շարունակում է աջակցել այն ծրագրերին, որոնք օգնում են երիտասարդ սերնդին սեփական ուժերով փոխել կյանքը դեպի ավելի լավը։  Մենք փոխանցում ենք աճող սերնդին մեր տարիների փորձը, իսկ  նոր տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ ցանկանում ենք մեր ավանդն ունենալ մասնագիտական կրթության զարգացման գործում երիտասարդների համար ստեղծելով կայացման նոր հեռանկարներ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ  «Ագրո դպրոց» ծրագրի նպատակն է թվային տեխնոլոգիանների միջոցով լուծում տալ սոցիալական խնդիրներին, կրթության և արտագաղթին առնչվող հարցերին ինչպես նաև խթանել նորարարությունն ու տեխնոլոգիական ձեռներեցության զարգացումը։ Ծրագիրն իրականացվում է Beeline-ի «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում, որը հանդիսանում է «ՎիմպելԿոմ»-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային բաղադրիչը և նպատակ ունի «Օգնել երիտասարդներին կառուցել իրենց ապագան»:

Երիտասարդների կարողությունների ու հմտությունների հզորացմանն ուղղված այս համատեղ նախաձեռնությունը Beeline-ի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի առաջին համագործակցությունը չէ. վերջին մի քանի տարիների ընթացքում արդեն իսկ իրականացրել են կրթական և սոցիալ-տնտեսական բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված համայնքների հավասարաչափ զարգացմանը:

22/04/2024
դրամ
Դոլար (USD)
391.44
-1.16
Եվրո (EUR)
416.84
-1.20
Ռուբլի (RUR)
4.20
-0.01
Լարի (GEL)
146.74
-0.39
29948.73
-126.62
Արծաթ
355.40
-3.96