Սոցիալական

USD BUY - 386.00-2.50 USD SELL - 390.00-3.00
EUR BUY - 413.00-2.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 88.47+1.31 WTI - 83.45+1.48
COMEX:  GOLD - 2340.90+1.07 SILVER - 27.48+1.82
COMEX:  PLATINUM - 924.60+0.20
LME:  ALUMINIUM - 2585.50-3.18 COPPER - 9700.00-1.32
LME:  NICKEL - 19739.00+0.00 TIN - 32355.00-6.16
LME:  LEAD - 2145.50-1.13 ZINC - 2776.00-1.98
FOREX:  USD/JPY - 154.85+0.07 EUR/GBP - 1.0705+0.45
FOREX:  EUR/USD - 1.0705+0.45 GBP/USD - 1.2453+0.80
STOCKS RUS:  RTSI - 1163.50-0.91
STOCKS US: DOW JONES - 38503.69+0.69 NASDAQ - 15696.64+1.59
STOCKS US: S&P 500 - 5070.55+1.20
STOCKS JAPAN:  NIKKEI - 37552.16+0.30 TOPIX - 2666.23+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 16828.93+1.92 SSEC - 3021.98-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 8044.81+0.26 CAC40 - 8105.78+0.81
STOCKS EUR:  DAX - 18137.65+1.55
23/04/2024  CBA:  USD - 390.04-1.40 GBP - 481.74-0.75
23/04/2024  CBA:  EURO - 415.63-1.21
23/04/2024  CBA:  GOLD - 29280.45-668.28 SILVER - 347.80-7.60
«Տատիկից զինվորին» ծրագիրը` Beeline-ի աջակցությամբ
09/02/2016 17:30
Կիսվել

«Տատիկից զինվորին» ծրագիրը` Beeline-ի աջակցությամբ

Beeline-ը «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության հետ համատեղ ամփոփում է  «Տատիկից զինվորին» ծրագիրը։ «Տատիկից զինվորին» նախագծի հիմնական նպատակն էր գաթաներով և գուլպաներով ապահովել որևէ սահմանային զորամասի զինծառայողներին։

2016թ.–ի հունվարին մեկնարկած ծրագրի շրջանակում Կողբի սահմանային զորամասի զինծառայողները ստացան  հագուստ և թխվածք` պատրաստված Ոսկեվան, Կոթի և Բարեկամավան սահմանամերձ գյուղերում բնակվող տատիկների կողմից: Նախաձեռնությանը միացել էին նաև Beeline-ի կողմից հովանավորվող «Սահմանամերձ գյուղերի երեխաները Թումոյում» նախագծի   մասնակիցները, ինչպես նաև Երևանում բնակվող քաղաքացիներ և մի շարք կազմակերպություններ։

«Beeline-ը շարունակում է աջակցել սահմանամերձ գյուղերի զարգացմանն ուղղված սոցիալական ծրագրերին: «Տատիկից զինվորին» ծրագիրը համարում եմ կրկնակի հաջողված, քանի որ նախագծում ընդգրկվեցին մեր մյուս ծրագրի մասնակիցներին: Նման միջոցառումները մեզ հնարավորություն են տալիս մոտ լինել սահմանամերձ գյուղերի բնակիչներին և զինծառայողներին, և մեր ներդրումն ունենալ այդ համայնքների զարգացման գործում` փոխելով կյանքը դեպի ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Նախագիծը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր ազգը սիրում և գնահատում է իր զինվորին: Ի սկզբանե նախատեսում էինք, որ նախագծին կմասնակցեն միայն սահմանապահ գյուղերում բնակվող տատիկները, իսկ նույն գյուղերում բնակվող երեխաները կօգնեն նրանց: Սակայն նախագծին մասնակցություն ունենալու և մեր զինվորների համար ինչ-որ բան անելու ցանկություն հայտնեցին ոչ միայն գյուղերի բնակիչները, այլ նաև Երևանում բնակվող մարդիկ և կազմակերպություններ: Արդյունքում նախագիծը դարձավ ոչ թե «Տատիկից զինվորին», այլ «Ազգից զինվորին», – նշեց «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Արման Հայրապետյանը:

Նշենք, որ Beeline-ը և «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպությունը համագործակցում են 2013 թ.-ից ի վեր և «Հայրենիքի դարպասներ» ծրագրի շրջանակում իրականացրել են «Երկու օր հեքիաթում» և նվերներ «Երվանդաշատ գյուղի երեխաներին» ծրագրերը` ուղղված սահմանամերձ գյուղերի սոցիալական խնդիրների լուծմանը: 2014 թ. համագործակցության շրջանակում Տավուշի մարզի Չինարի և Ոսկեպար սահմանամերձ գյուղերում կառուցվել են խաղային ու սպորտային հրապարակներ: Իսկ 2015 թ. «Սահմանամերձ գյուղերի երեխաները Թումոյում» ծրագրի շրջանակում 6 ամիս շարունակ յուրաքանչյուր շաբաթ Տավուշի մարզի 6 սահմանամերձ գյուղերի երեխաներ այցելեցին Դիլիջանում գտնվող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 217 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

23/04/2024
դրամ
Դոլար (USD)
390.04
-1.40
Եվրո (EUR)
415.63
-1.21
Ռուբլի (RUR)
4.18
-0.02
Լարի (GEL)
145.81
-0.93
29280.45
-668.28
Արծաթ
347.80
-7.60