Բաժին. Բլոգ

ԱՌԱՋԻՆ ՏՊԱԳԻՐ ԳՈՎԱԶԴ

Գովազդը մեծ տարածում է ունեցել դեռևս հնագույն ժամանակներում: Հռոմեական կայսրությունում գովազդը և հայտարարությունները գրվել են տների պատերին կամ ցանկապատերին: Դրանցից շատերը պահպանվել են հրաբուխի տակ մնացած Պոմպեյ քաղաքում:

Իսկ թղթի վրա առաջին գովազդը տպվել է 1477թ.-ին, անգլիացի Ուիլիամ Քեքսթոնի կողմից: Այն իրենից ներկայացրել է աղոթագրքի վաճառքի մասին հայտարարություն:

Թղթի (թերթեր, պարբերականներ, հայտարարություններ, փոստերներ և այլն) վրա տպված գովազդը վերջին մի քանի հարյուրամյակների ընթացքում համարվել է գովազդի ամենաարդյունավետ միջոցներից մեկը: Միայն վերջին տասնամյակների ընթացքում այն սկսել է զիջել իր դիրքերը` սկզբից հեռուստատեսությանը, հետո` ինտերնետին:

Share