Բաժին. Բլոգ

Նորամուծություններ «Բիզնես 24»-ում՝ անցում https-ի և ծանուցումների համակարգի գործակում

Նպատակ ունենալով ընթերցողների և այցելուների համար առավել հարմարավետ միջավայրի ստեղծումը՝ մենք մշտապես ձգտել ենք b24.am կայքում ներդնել այն բոլոր տեխնիկական նորարարությունները, որոնք առաջարկում է ինտերնետային տեխնոլոգիաների սրընթաց զարգացող ոլորտը։

Հայտնում ենք, որ ապրիլի 23-ին b24.am կայքում իրականացվել է երկու նորամուծություն․

– կայքն այսուհետ կգործի միայն https-ով, ինչն անվտանգ և ապահով ինտերնետ ունենալու հրամայականներից մեկն է։

– կայքում ներդրվել է ծանուցումների (push notifications) համակարգ, որի միջոցով մեր այցելուները կարող են տեղեկանալ Բիզնես 24-ի կողմից հրապարակված առավել կարևոր նորությունների մասին։

«Բիզնես 24» տեխնիկական թիմ

Share