Բաժին. Բիզնես

UCOM ԵՎ NETSYS ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ

Վաղը` սեպտեմբերի 6-ին, կկայանա Ucom և Netsys ընկերությունների տնօրեններ` Հայկ Եսայանի և Գևորգ Գևորգյանի մամլո ասուլիսը, որի ժամանակ կներկայացվեն երկու ընկերությունների միավորման մանրամասները:

Հիշեցնենք, որ Netsys ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ամենահին ինտերնետային պրովայդերներից է: Ucom-ը հեռահաղորդակցական ընկերությունը մատուցում է ոչ միայն ինտերնետային կապի տրամադրման, այլ նաև Ֆիքսված հեռախոսակապի և թվային հեռուստատեսության ծառայություններ: Իր գործունեության կարճ ժամանակահատվածում Ucom-ին հաջողվել է դառնալ ՀՀ առաջատար պրովայդերներից մեկը: «Բիզնես 24»-ի տվյալներով 2011թ.-ի մայիսի վերջի դրությամբ Ucom-Ին բաժին էր ընկնում Հայաստանյան ինտերնետային այցելությունների 8.2%-ը:

Share