Բաժին. Բիզնես

ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ` UNISTREAM-Ի ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

UNISTREAM դրամական փոխանցումների համակարգի հաճախորդների համար Յունիբանկը պատրաստել է հատուկ առաջարկ` U-Stream+ քարտ մինչև 150 հազար դրամ վարկային գծով:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Բանկի Մամուլի ծառայությունից` 100 հազար դրամ սահմանաչափով քարտերը կարող են ձեռքբերել այն ֆիզիկական անձինք, ովքեր UNISTREAM համակարգով ուղարկել կամ ստացել են դրամական փոխանցում: Մինչև 150 հազար դրամ սահմանաչափով քարտերը նախատեսված են Յունիբանկի այն մշտական հաճախորդների համար, որոնք տարվա ընթացքում UNISTREAM համակարգով իրականացրել են առնվազն 5 դրամական փոխանցում` 3 000 դոլարից ոչ պակաս գումարով:  Վարկավորման պարտադիր պայման է հանդիսանում բացասական վարկային պատմության բացակայությունը: 

Ինչպես նշվում է Յունիբանկի հայտարարության մեջ` U-Stream+ քարտը շահեկանորեն առանձնանում է վարկավորման արտոնյալ պայմաններով և ձևակերպման պարզությամբ: Վարկային գծի ստացման համար հաճախորդը ներկայացնում է  միայն անձնագիրը և սոցիալական քարտը: Հաճախորդներին տրամադրվում է ArCa Classic տեսակի քարտ: Վարկի տոկոսադրույքը կազմում է 24% տարեկան: Ընդ որում, տոկոսադրույքը կիրառվում է միայն փաստացի օգտագործված գումարի նկատմամբ:   

U-Stream+ վարկի հիմնական առավելություններից է 2 տոկոսային կետով տոկոսադրույքի իջեցման հնարավորությունը` վարկային պայմանագրի գործողության երկրորդ տարում:  Դրա համար հաճախորդը տարվա ընթացքում պետք է առնվազն 5 անգամ օգտվի  UNISTREAM համակարգից և UNIPAY քարտով ամսական իրականացնի առնվազն 5 000 դրամի կոմունալ վճարումներ: UNIPAY քարտը հաճախորդներին տրամադրվում է անվճար և նախատեսված է կոմունալ ծառայությունների դիմաց վճարման գործընթացն առավելագույնս արագ և հարմարավետ կազմակերպելու համար: Հաճախորդը բանկի աշխատակցին տրամադրում է միայն UNIPAY քարտը և կատարում կոմունալ վճարումները հաշված րոպեների ընթացքում:  

Հաշվի առնելով, որ U-Stream+ վարկային գիծը նախատեսված է իր իսկ հաճախորդների համար` Յունիբանկը քարտի սպասարկումն իրականացնում է լրացուցիչ արտոնություններով: Մասնավորապես, քարտի սպասարկումը առաջին տարվա համար իրականացվում է անվճար, կանխիկացման տոկոսադրույքը կազմում է 0%: Քարտի գրավիչ առանձնահատկությունը հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվարկվող բարձր տոկոսադրույքն է` 5%:

Share