Բաժին. Բիզնես

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունն այսօր` փետրվարի 20-ին, պաշտոնապես հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցվում է Հայաստան բնական գազի մատակարարումը` Ղազախ-Սագուրամո 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարա-վերականգնողական աշխատանքների իրականացման հետ կապված: Աշխատանքների ավարտի մասին վրացական կողմը կտեղեկացնի լրացուցիչ:

«ՀայՌուսգազարդ»-ից վստահեցնում են, որ մեր հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:

Share