Բաժին. Բիզնես

«ՄՏՍ»-Ի ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 1.4 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

Բջջային կապի առաջատար օպերատոր ռուսական «ՄՏՍ» ընկերությունն ամփոփել է 2011 թվականի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն`  ընկերության տարեկան զուտ շահույթն աճել է 4.6%-ով և կազմել 1.4 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, տարեկան համախառն հասույթն աճել է 9.1%-ով և կազմել 12.3 մլրդ ԱՄՆ դոլար:

Ինչպես նշվում է ընկերության տարածած պաշտոնական հայտարարության մեջ` 2012 թվականի համար «ՄՏՍ»-ը կանխատեսում է հասույթի 5-7% աճ, ինչն, ըստ ընկերության ներկայացուցիչների, պայմանավորված կլինի ընկերության գործունեության հիմնական շուկաներում ընդհանուր իրավիճակի բարելավմամբ, ինչպես նաև բջջային ծառայությունների նկատամամբ պահանջարկի աճով:

Միևնույն ժամանակ, 2013-2015 թվականների համար «ՄՏՍ»-ը ակնկալում է հասույթի տարեկան մինչև 7% աճ:

«ՄՏՍ»-ը («Բջջային Հեռահամակարգեր») Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Իր դուստր ընկերությունների հետ միասին`  «ՄՏՍ»-ը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում` MBT ծածկագրի տակ:

Share