Բաժին. Բիզնես

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. 5,74 ՄԲԻԹ/ՎՐԿ` ՎԵՐԲԵՌՆՄԱՆ ՀԱՄԱՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է`  այսուհետև ամբողջ Երևանի տարածքում ինտերնետի` վերբեռնման (HSUPA) առավելագույն արագությունը կազմում է 5,74 Մբիթ/վրկ, ինչը թույլ է տալիս վերբեռնել զգալի ծավալի տվյալներ` տեսանյութեր, երաժշտություն, լուսանկարներ և այլն, ինչպես նաև ուղարկել դրանք այլ բաժանորդների արագ և առանց հապաղումների:

Ի դեպ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում առաջարկվող բոլոր USB մոդեմներն ապահովում են վերբեռնման այս արագությունը:

Վերբեռնման արագության ավելացումն անվճար է:

Share