Բաժին. Բիզնես

ԻՆՉՈՒ՞ ԵՆ «ՍԹԱՐ»-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ԱԶԱՏՎԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, Մաշտոցի պողոտա 15/135 հասցեում գործող ՍԹԱՐ սուպերմարկետի մի շարք աշխատակիցներ ազատվել էին աշխատանքից: Ինչպես պարզաբանում են ՍԹԱՐ-ի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ աշխատանքից ազատման պատճառ է հանդիսացել խանութում իրականացված գույքագրման արդյունքում հայտնաբերված մեծ պակասուրդը:

ՍԹԱՐ առևտրային ցանցի Մարդկային ռեսուրսների բաժնի տնօրեն Մարիանա Էդիլյանի հավաստմամբ՝ «Սթար Դիվայդե ՓԲԸ-ն կատարում է իր բոլոր պարտավորությունները` պահպանելով ՀՀ գործող օրենսդրության բոլոր նորմերը:

ՍԹԱՐ-ը Հայաստանի տարածքում գործող խոշորագույն առևտրային ցանցերից մեկն է: Ներկայումս ցանցը կառավարում է 30 սուպերմարկետ, որոնք յուրաքանչյուր շաբաթ սպասարկում են ավելի քան 325 000 գնորդների:

Share