Բաժին. Բիզնես

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԳՈՐԾԱՐԿԵԼ Է «BLACKBERRY SOCIAL» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է BlackBerry® սմարթֆոններից օգտվող կանխավճարային բաժանորդների համար ստեղծված «BlackBerry Social» սոցիալական շփման և ինտերնետային ծառայությունների փաթեթը` նախատեսված հատկապես երիտասարդների համար:

Ակտիվացնելով փաթեթը` բաժանորդը ստանում է.

– BlackBerry® Էլեկտրոնային հասցե (XXXXXXXX@vivacell.blackberry.com) – այս հասցեով ուղարկվող հաղորդագրությունները բաժանորդը կստանա իր սմարթֆոնին իրական ժամանակում և հենց սմարթֆոնից էլ կարող է վարել ամբողջ նամակագրությունը:

– Շփում ակնթարթային հաղորդագրությունների միջոցով. BlackBerry® Messenger-ի, ինչպես նաև Windows Live Messenger-ի, Google Talk-ի և ICQ-ի` հատուկ BlackBerry® սմարթֆոնների համար մշակված ծրագրերի շնորհիվ:

– Շփում սոցիալական ցանցերում. Facebook-ի, Flickr Photo Uploader-ի և MySpace-ի` հատուկ BlackBerry® սմարթֆոնների համար մշակված ծրագրերի միջոցով:

– Ներառված ինտերնետ:

«BlackBerry Social» փաթեթ կարելի է ակտիվացնել 1 օրով, 1 շաբաթով կամ 1 ամսով: Եթե նշված ժամկետի ավարտին բաժանորդի հաշվին լինի համապատասխան գումար, ապա ծառայության գործողության ժամկետն ավտոմատ կերկարացվի, հակառակ դեպքում ծառայությունը կապաակտիվացվի:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից կամ  pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

Share