Բաժին. Բիզնես

BEELINE. ՄԱՐԶԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՌԱԽՈՍ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ԳՆԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «ՎՏԲ – Հայաստան բանկ» ՓԲԸ հետ համատեղ վարկավորման ծրագրի ընդլայման մասին` Հայաստանի մարզերի ֆիզիկական անձ հանդիսացող բնակիչների համար:

Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում մարզերի բնակիչները կարող են ընտրել ժամանակակից բջջային հեռախոս, պլանշետային համակարգիչ կամ համակարգիչ 150000 դրամ և ավել արժեքով և գնել այն տարաժամկետ պայմանով՝ առանց բանկ այցելելու: Ձեռք բերման պայմանագիրը կարելի է ձևակերպել Beeline վաճառքի և սպասարկման յուրաքանչյուր մարզային գրասենյակում:

«ԱրմենՏել» ընկերության և «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի համագործակցությունը նպատակ ունի ավելի դյուրին դարձնել սարքավորումների վաճառքը մարզերում, իսկ սպասարկումն` ավելի արագ և որակյալ: Բարելավելով սպասարկման որակը` մեր ընկերությունը հաշվի է առնում ժամանակակից  հեռախոսային շուկայի և համակարգչային տեխնիկայի նորարարությունները: Մենք մշտապես թարմացնում ենք հեռախոսների տեսականին և հրավիրում Հայաստանի մարզերի բնակիչներին օգտվել համագործակցության այս ծրագրից և ձեռք բերել ամենահայտնի ապրանքանիշերի    ժամանակակից պլանշետային համակարգիչ  կամ սմարթֆոն», – նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Հայտ ձևակերպելու համար ֆիզիկական անձը պետք է ներկայացնի անձնագիր և սոցիալական քարտ: Վարկավորման պայմանների վերաբերյալ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում:

Share