Բաժին. Բիզնես

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է 7 ԴՐԱՄ/ՄԲ` «ԲԱՐԲԱՌ» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆԻ ՀԱՄԱՐ

Այժմ «Բարբառ» սակագնային պլանի շրջանակում ինտերնետի 1 ՄԲ-ի գինն իջեցվել է ավելի քան ինն անգամ և կազմում է 7 դրամ՝ նախկին 65-ի փոխարեն: Այս մասին նշվում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կողմից հրապարակված հայտարարության մեջ:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

Share