Բաժին. Բիզնես

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ BEELINE ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՎՍ ԵՐԿՈՒ ԿԵՆՏՐՈՆ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Երևանում Beeline բջջային կապի նոր կենտրոնների բացման մասին: Կենտրոնները, որոնք գտնվում են Տիգրան Մեծի պողոտա 36 և  Իսակովի պողոտա 3/7 հասցեներում կաշխատեն երկուշաբթից ուրբաթ` ժամը 9:00-ից մինչև 18:00-ը:

Նոր բջջային կապի կենտրոնների բացման գործընթացն իրականացվում է բաժանորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի շրջանակում, որը մեկնարկել է 2012թ-ի նոյեմբերին: Բաժանորդները կարող են դիմել կենտրոններ Beeline բջջային կապին վերաբերող բոլոր հարցերով` SIM-քարտերի ձեռքբերում, սակագնային փաթեթի փոփոխում, բջջային ինտերնետի միացում և այլն: Beeline բջջային կապի կենտրոններում հաճախորդները կարող են ձեռք բերել նաև բջջային հեռախոսներ, սմարթֆոններ, պլանշետներ և հեռախոսային պարագաներ:

«Բջջային կապի կենտրոնները կներկայանան մեր բաժանորդների առջև Beeline նորացված ոճով, որտեղ հարմարավետ ցուցափեղկերի շնորհիվ հաճախորդներին դյուրին կլինի ծանոթանալ ընկերության կողմից մատուցվող ծառայություններին և սակագնային փաթեթներին, ձեռք բերել հեռախոս կամ այլ սարքավորում: Բաժանորդների սպասարկման որակի բարելավման ծրագրիը չի սահմանափակվում միայն նոր բջջային կապի կենտրոնների բացումով: Արդիականացնելով գործող գրասենյակները, սպասարկող անձնակազմն անցնում է վերապատրաստման դասընթաց` Beeline բջջային կապի կենտրոններում և գրասենյակներում բաժանորդների սպասարկումն էլ ավելի որակյալ, օպերատիվ և հարամարավետ դարձնելու նպատակով», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, Տիգրան Մեծի պողոտայում գտնվող Beeline բջջային կապի կենտրոնի բացման արարողության ժամանակ: 

Նշենք, որ 2012թ-ի դեկտեմբերի 12-ի դրությամբ Հայաստանի տարածքում գործում է 79 Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակ և 5 Beeline բջջային կապի կենտրոն:  

Լրացուցիչ տեղեկատվություն գործող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակների, ինչպես նաև  Beeline բջջային կապի կենտրոնների հասցեների վերաբերյալ կարելի է ստանալ www.beeline.am կայքից:

Share