Բաժին. Բիզնես

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԳՈՐԾԱՐԿԵԼ Է ՇԱՐԺԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԻ «ՍՏԵՊ» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՓԱԹԵԹԸ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ֆիզիկական անձանց համար շարժական ինտերնետի «Ստեպ» նոր սակագնային փաթեթի գործարկման մասին: Նոր սակագնային փաթեթը հասանելի է և´ հետվճարային և´ կանխավճարային սակագնային փաթեթների բաժանորդների համար:

Սակագնային փաթեթի շրջանակում 1 ՄԲ փոխանցված/ստացված տվյալների արժեքը կազմում է 2,5 դրամ: «Ստեպ» սակագնային փաթեթի արժեքը կազմում է1000 դրամ, ընդ որում՝ ամբողջ գումարը փոխանցվում է բաժանորդի հաշվեկշռին:

«Ձմեռային հանգստյան օրերի և ամանորյա տոնակատարությունների նախաշեմին «ԱրմենՏել» ընկերությունն ընդլայնում է շարժական ինտերնետի տեսականին և ի լրումն գործող սակագների առաջարկում է տարիֆիկացում` ըստ մեգաբայթի: Առաջարկի յուրահատկություն է 1 ՄԲ տվյալների ցածր սակագինը, իսկ բաժանորդային վարձի բացակայությունը հնարավորություն կընձեռի  հաճախորդներին վճարել միայն օգտագործված ծավալի համար», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Շարժական ինտերնետի «Ստեպ» սակագնային փաթեթի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանաÉ www.beeline.am կայքում:

Share