Բաժին. Բիզնես

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԿԱՐԵՆ ՇԱԽՆԱԶԱՐՅԱՆԸ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ընկերության ֆինանսական տնօրեն Կարեն Շախնազարյանին Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին: 

Ինչպես տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ Կարեն Շախնազարյանը ծնվել է Երևանում 1965թ-ին: Մոսկվայի Ֆինանսական ակադեմիան ավարտելուց հետո 1992 թվականին սկսել է իր աշխատանքային գործունեությունը Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունում: Այնուհետ աշխատել է մի շարք ռուսական ներդրումային ընկերություններում և բանկերում: 2007թ-ից միացել է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբին որպես «ԱրմենՏել» ընկերության  ֆինանսական տնօրեն: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Հիշեցնենք, որ  «ԱրմենՏել»-ի նախկին գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, ով այս պաշտոնը զբաղեցնում էր 2009 թվականից, սեփական նախաձեռնությամբ ազատվել էր աշխատանքից:

Share