Բաժին. Բիզնես

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ». ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ԱԿՑԻԱՆ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է

«ՀայՌուսգազարդ» ընկերությունը մինչեւ 2013 թվականի հոկտեմբերի 1-ը երկարաձգում է իր կողմից հայտարարված «Առանց կանխավճարի ակցիան»:

Ինչպես նշվում է ընկերության տարածած հայտարարության մեջ՝ ակցիան գործում է հետեւյալ պայմաններով. այն բնակիչները, որոնք մինչեւ 2013թ. հոկտեմբերի 1-ը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կներկայացնեն դիմում գազիֆիկացման մասին եւ կկնքեն գազամատակարարման ցանցին միացման պայմանագիր ու կվճարեն շինհավաքակցման աշխատանքների իրականացման համար հաշվարկված վճարի 80 տոկոսը, հետագայում կազատվեն գազիֆիկացման համար նախատեսված 40 000 դրամ կանխավճարի մուծումից:

Share