Բաժին. Բիզնես

ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ ԿԱՆԽԱԶԳՈՒՄ Է, ՈՐ «ՍԹԱՐ»-Ը ԿՓԱԿՎԻ

«Սթար» առևտրային ցանցը կփակվի: Այսպիսի կանխազգացում ունի ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ով այս մասին նշել է «Ժամանակ»-ի հետ զրույցում:

Վարդան Այվազյանը տեղեկացրել է, որ ինքը չի հետաքրքրվել, թե «Սթար»-ի հետ կապված իրավիճակն իրականում ինչպիսին է, տեղյալ չէ «Սթար»-ի պարտքերի մասին և և չի կարծում, որ դա մրցակցության խնդիր է:

«Ես չեն տեսնում, որ շուկայում սպասարկում իրականացնելու հետ կապված որևէ պրոբլեմ կա:  Այսինքն՝ ես չեն տեսնում, որ ՀՀ քաղաքացին տուժում է», – նշել է Այվազյանը և հավելել, որ շուկայում կենտրոնացման վտանգ չի կարող լինել:

Share