Բաժին. Բիզնես

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ն ՈՒՆԻ 640.7 ՀԱԶԱՐ ԲԱԺԱՆՈՐԴ

«ՀայՌուսգազարդ» ընկերությունից տեղեկացնում են, որ 2013 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին միացված է եղել 640 790 բաժանորդ: Ըստ հրապարակված տվյալների՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 2239-ով, որից 716-ը՝ մարտ ամսին:
Share