Բաժին. Բիզնես

YEREVAN CITY-Ն ՉԻ ՎԱՃԱՌՎԻ CARREFOUR-ԻՆ

«Yerevan City» խանութների ցանցը չի վաճառվի ֆրանսիական Carrefour-ին: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո նման հայտարարություն է արել Սամվել Ալեքսանյանը: Նա նշել է, որ նման խոսակցություններ չկան:

Մինչ այս մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Yerevan City»-ն կարող է վաճառվել  Carrefour-ին:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթվա սկզբին պարզ էր դարձել, որ ֆրանսիական Carrefour հիպերմարկետների ցանցի տարածաշրջանային ներկայացուցիչ MAF CARREFOUR խումբը հայկական կողմի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝  Carrefour-ի առաջին հիպերմարկետը Երևանում բացելու վերաբերյալ: Այս մասին հայտնել էր Վրաստանի, Պակիստանի, Իրանի, Ղազախստանի և Հայաստանի տարածաշրջանի գործադիր տնօրեն Մարկ Քորբիոնը՝ ընդգծելով, որ Հայաստանը MAF CARREFOUR խմբի զարգացման ռազմավարության մի մասն է: Ըստ նրա՝ խոսքը Երևանում Carrefour-ի առաջին հիպերմարկետի համար մոտ 6000 ք/մ մակերեսով տարածք ձեռք բերելու կամ վարձակալելու մասին է:

Նշենք նաև, որ որոշ աղբյուրներ հաղորդում են, որ Հայաստանում Carrefour-ի առաջին խանութը կբացվի Արշակունյանց պողոտայում:

Share