Բաժին. Բիզնես

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՎԱՃԱՌԵԼ Է «ԱՎՏՈՎԱԶ»-Ի ԻՐ ԲԱԺՆԵՄԱՍԸ

Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանը վաճառել է ռուսական «ԱՎՏՈՎԱԶ»-ի բաժնետոմսերի 20.53%-ը և ամբողջությամբ դուրս եկել ընկերության կապիտալից: Որպես բաժնետոմսերի փաթեթի գնորդ հանդես է եկել հոլանդական Alliance Rostec Auto ընկերությունը: Գործարքի արժեքը չի հրապարակվում: Այն կայացել է «ԱՎՏՈՎԱԶ»-ի նկատմամբ վերահսկողությունը Renault-Nissan խմբին աստիճանաբար փոխանցելու վերաբերյալ նախապես ձեռքբերված պայմանավորվածության շրջանակներում:

Նշենք, որ մինչև 2012 թվականն «ԱՎՏՈՎԱԶ»-ի բաժնետոմսերի 20%-ը պատկանել է ոչ թե Ռուբեն Վարդանյանին, այլ նրա «Տրոյկա Դիալոգ» ընկերությանը: Անցյալ տարի ռուսական Սբերբանկը մեկնարկել էր «Տրոյկա Դիալոգ»-ի գնման գործընթաց, որի շրջանակներում Ռուբեն Վարդանյանը գնել էր «ԱՎՏՈՎԱԶ»-ի բաժնետոմսերը՝ դրանք փոխանցելով Troika Dialog Investments-ին, որը «չէր մասնակցում» Սբերբանկի հետ գործարքին:

Այս պահին Alliance Rostec Auto ընկերությանն է պատկանում «ԱՎՏՈՎԱԶ»-ի սովորական բաժնետոմսերի 81,45%-ը:  

Alliance Rostec Auto ընկերության վերահսկիչ փաթեթը գտնվում է Renault-Nissan խմբի ձեռքում:

Share