Բաժին. Բիզնես

ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԿՐՎՈՂ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ 7.8%-ՈՎ

2013 թվականի հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալներն ավելացել են 7,8%-ով՝ կազմելով 667.7 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 557.7 մլն խ.մ, ինչը 1%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

Ինչպես տեղեկացնում է «ՀայՌուսգազարդ» ընկերությունը՝ նախորդ տարվա համեմատ նվազել են բնական գազի սպառման ծավալները՝ 13,6%-ով բնակչության եւ 8,8%-ով այլ սպառողների կողմից՝ կազմելով համապատասխանաբար 229.5 մլն խ.մ եւ 83 մլն խ.մ:

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա համեմատ, ավելացել են գազի սպառման ծավալները՝ 1,3%-ով էներգետիկայի եւ 55,9%-ով արդյունաբերության ոլորտների կողմից՝ կազմելով համապատասխանաբար 78.7 մլն խ.մ եւ 69.3 մլն խ.մ:

15,3%-ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 97.2 մլն խ.մ:

Share