Բաժին. Բիզնես

GOOGLE-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՇԽԱՏԵԼ ՄԵԾ ԳՈՒՄԱՐՆԵՐ

Google-ն աշխարհի խոշորագույն մեդիակորպորացիան է` իր YouTube և Google+ հիմնական մեդիաակտիվներով: Նման եզրակացության են եկել ZenithOptimedia գործակալության վերլուծաբանները:

Ըստ իրականացված ուսումնասիրությունների` 2012 թվականին Google-ն իր մեդիաակտիվներից ապահովել է  37,9 մլրդ դոլարի հասույթ: Այս ցուցանիշով երկրորդ տեղում DirecTV խումբն է, որը հաշվետու տարում ապահովել է Google-ից 39%-ով քիչ հասույթ:

Խոշոր մեդիակորպորացիաների վարկանիշում հայտնվել են նաև Yahoo-ն (15-րդ տեղ), Microsoft-ը (26-րդ տեղ) և Facebook-ը (27-րդ տեղ):

Նշենք նաև, որ 2012 թվականի վերջի դրությամբ Google-ին բաժին է ընկել ինտերնետային որոնումների համաշխարհային շուկայի 62%-ը: Ինտերնետային գովազդի շուկայում Google-ի մասնաբաժինը կազմում է 49%:

Share