Բաժին. Բիզնես

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿՆ ԱԿՏԻՎ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՆԱԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՀԵՏ

Այս տարվա մարտին գործարկվեց Հայաստանի դեպոզիտար համակարգի գործունեության նոր մոդելը: Նոր մոդելի շրջանակներում Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան նոր ծրագրային համակարգի միջոցով ապահովում է Հայաստանում գրանցված բաժնետիրական ընկերությունների արժեթղթերի սեփականատերերի կենտրոնացված ռեեստրավարումը, ինչպես նաև արժեթղթերի հաշիվների պահառությունը: Վերոնշյալ ռեեստրի վարման և պահառության ծառայությունները հաճախորդներին են մատուցվում հաշվի օպերատորների միջոցով:

2013թ.-ի մարտի 11-ից Զարգացման Հայկական Բանկը ևս միացել է ՀՀ կենտրոնացված ռեեստրավարման համակարգին և,  ղեկավարվելով ՀԿԴ-ի հետ կնքված  «Հաշվարկային և հաշվառման միասնական համակարգի անդամի կարգավիճակի շնորհման» պայմանագրով, իր հաճախորդներին մատուցում է ռեեստրավարման և պահառության ծառայություններ:

Զարգացման Հայկական Բանկից տեղեկացնում են, որ Բանկը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ որպես հաճախորդների սպասարկման գլխավոր քաղաքականություն ընտրել է մեկ պատուհանի սկզբունքը, ներկայումս հաճախորդներին հնարավորություն է ընձեռնում բանկային ծառայությունների հետ միաժամանակ ստանալ ռեեստրավարման և պահառության ծառայություններ՝ առանց ավելորդ ժամանակի կորստի: Արդյունքում, Բանկի հաճախորդները հնարավորություն են ստանում նաև բազմակողմանի սպասարկվել՝ միաժամանակ ազատվելով լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտությունից:  

Բանկի կողմից վերոնշյալ ծառայությունների դիմաց փոքր բիզնեսի և անհատների համար սահմանվել են այնպիսի սակագներ, որոնք հնարավորություն են տալիս օգտվել ռեեստրավարման և պահառության ծառայություններից՝ առանց մեծ ֆինասնական ծախսերի, ինչը խթան է հանդիսանում ընկերությունների և անհատների կողմից ՀՀ արժեթղթերի շուկայում իրականցվող գործարքները՝ օրենքին համապատասխան կարգով  և  ժամանակին գրանցելու համար: 

Հայաստանի դեպոզիտար համակարգի գործունեության նոր մոդելի գործարկման շրջանակներում Զարգացման  Հայկական Բանկը ներկայումս առաջիններից է, որ հնարավորություն է ստեղծել օտարերկրյա պահառուների համար լիարժեք  պահառության ծառայություններ  ստանալ ՀՀ արժեթղթերի շուկայում: Հատկանշական է, որ ներկայումս Բանկը պահառության ծառայություններ է մատուցում նաև ՌԴ-ում գրանցված  Դեպոզիտարիաների հետ:  

Օտարերկրյա պահառուների հետ աշխատանքը Բանկի աշխատակիցներից պահանջում է ոչ միայն ապահովել վերջիններիս կողմից ներկայացված հանձնարարագրերի հիման վրա ռեեստրավարման համակարգում համապատասխան գրանցումները, այլ նաև օտարերկրյա պահառուներին ծանոթացնել ՀՀ օրենսդրության և ՀՀ արժեթղթերի շուկայում գործող նորմատիվային ակտերի պահանջներին և դրույթներին:

Չնայած վերը նշված գործընթացները աշխատատար են և պահանջում են խիստ մասնագիտական մոտեցումներ, այս ուղղությամբ Բանկի կողմից տարվող աշխատանքները հնարավորություն են ստեղծում ՀՀ-ից դուրս գտնվող մեր հայրենակիցների, ինչպես նաև օտարերկրյա ներդրողների համար, Բանկի հետ պայմանգիր կնքած օտարերկրյա պահառուի միջոցով, օգտվել ՀՀ արժեթղթերի շուկայում մատուցվող ծառայություններից՝ առանց ժամանակի կորստի և անտեսելով հեռավորությունները:

Share