Բաժին. Բիզնես

«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ»-Ն ՃԱՆԱՉՎԵԼ Է ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

EUROMONEY 2013 Գերազանցության Մրցանակը շնորհվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ին` որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում: «Էյչ-Էս-Բի-Սի» Խումբը ստացել է նաև չորս գլոբալ, ինչպես նաև քսան տարածաշրջանային և երկրների մրցանակներ՝ տարբեր անվանակարգերում: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 2013 թվականի հուլիսի 11-ին՝ Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ:

EUROMONEY-ի մեկնաբանությունը. «Էյչ-Էս-Բի-Սի-ն առաջ է անցել Հայաստանում իր հիմնական մրցակիցներից` գրանցելով ոլորտի լավագույն ցուցանիշները շահույթի և կապիտալի վերադարձվելիության գծով: Բանկը նաև շարունակել է հավատարիմ մնալ իր ընդլայնման քաղաքականությանը՝ բավարարելով պրեմիում դասի անհատ հաճախորդների նախասիրությունները»:

Նման գերազանցության մրցանակները նպատակ ունեն գնահատելու այն կազմակերպությունները, որոնք իրենց ոլորտի առաջատարն են շուկայում և հանդես են գալիս հաճախորդներին բարձրակարգ ծառայությունների մատուցմամբ, նորարարությամբ և փորձառությամբ: «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբին շնորհվել են այլ մրցանակներ, այդ թվում ` Գլոբալ Զարգացող Շուկաներում Լավագույն Ներդրումային Բանկ և Լավագույն Վարկատու, Ռիսկերի Կառավարման Լավագույն Խորհրդատու և Լավագույն Գլոբալ Գործառնական Բանկ:

«Մեզ համար պատիվ է երկրորդ անգամ ստանալ այս մրցանակը, որը վկայակոչում է Հայաստանում Էյչ-Էս-Բի-Սի-ի ևս մեկ հաջող տարվա մասին: Մենք պատրաստ ենք մշտապես նպաստել Հայաստանի տնտեսության աճին եւ բանկային համակարգի զարգացմանը՝ ստանձնելով այս ոլորտում առաջատարի դերը», ասել է Էլչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Գլխավոր Գործադիր Տնօրեն Թիես Քլեմենցը:

Share