Բաժին. Բիզնես

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԻ ՍԻՆՔՐՈՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար լեզվի չիմացությունն այլևս խնդիր չէ հաղորդակցվելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ն, առաջինը Հայաստանի բջջային օպերատորներից, առաջարկում է թարգմանչի աջակցությամբ հեռախոսազրույցի համաժամանակյա (սինքրոն) թարգմանության ծառայություն նրանց համար, ում անհրաժեշտ է զրուցել օտարերկրացու հետ:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է կոնֆերանս զանգի միջոցով զանգահարել 090000025 պրեմիում համարին և ապա՝ զրուցակցին: Բաժանորդին կտրվի լեզվի ընտրության հնարավորություն, որից հետո զրուցակիցները կարող են խոսել, իսկ մասնագետ-թարգմանիչը նրանցից յուրաքանչյուրի ասածը կթարգմանի մյուսի համար:

Ներկայումս իրականացվում է թարգմանություն հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, պարսկերեն, իտալերեն և արաբերեն լեզուներով: Ծառայությունը նախատեսված է թե օտարերկրացիների, և թե նրանց համար, ովքեր ունեն թարգմանության կարիք:

Ծառայությունը հասանելի է միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին:

Ծառայությունը տրամադրվում է 500 դրամ/րոպե սակագնով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ում վստահ են, որ նոր նախաձեռնությունը կնպաստի Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու Հայաստանը զբոսաշրջության առավել գրավիչ ուղղություն դարձնելուն:

Share