Բաժին. Բիզնես

FACEBOOK-Ի ԱԿՏԻՎ ԳՈՎԱԶԴԱՏՈՒՆԵՐԻ ԹԻՎԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է 1 ՄԻԼԻՈՆԸ

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակը Facebook սոցիալական կայքը ամփոփել է բավականին լավ ֆինանսական ցուցանիշներով՝ գերազանցելով վերլուծաբանների սպասումները: Facebook-ի ֆինանսական հաջողություններն առավելապես պայմանավորվել են բջջային գովազդի շուկայում սոցիալական կայքի ակտիվ գործունեությամբ:

Հրապարակված հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում Facebook-ի զուտ շահույթը կազմել է 333 մլն ԱՄՆ դոլար: Մեկ սովորական բաժնետոմսի հաշվով զուտ շահույթը կազմել է 0,13 ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, եռամսյակային հասույթը կազմել է 1,813 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճելով 0,63%-ով: Նշենք նաև, որ 2012 թվականի երկրորդ եռամսյակը Facebook-ն ամփոփել էր 157 Մլն ԱՄՆ դոլարի վնասով:

Ինչպես և սպասվում էր՝ Facebook-ի հասույթի կառուցվածքում առավել մեծ տեսակարար կշիռ՝ շուրջ 88%, ապահովել են գովազդային եկամուտները: Հաշվետու եռամսյակում Facebook-ի ակտիվ գովազդատուների թիվը գերազանցել է 1 մլն-ը:

2013 թվականի հունիս ամսվա արդյունքներով Facebook-ի ամենօրյա ակտիվ օգտատերերի միջին թիվը կազմել է 699 մլն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 27%-ով:

Հիշեցնենք, որ Facebook-ը հիմնադրվել է 2004 թվականին: 2012 թվականի մայիսի 18-ին Facebook-ն իրականացրել է արժեթղթերի առաջնային տեղաբաշխում:

Share