Բաժին. Բիզնես

Հայաստանում մեկնարկել է «Թոփ Քլաս» երրորդ ծրագիրը

Սեպտեմբերի 26-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի շրջանակներում մեկնարկել է «Թոփ Քլաս» (Top Class) երրորդ ծրագիրը՝ աճի ներուժ ունեցող ձեռնարկատերերի և ղեկավարների համար:

«Թոփ Քլաս» ծրագիրը մասնակիցներին հնարավորություն է ընձեռում մասնակցելու հայ և օտարերկրյա փորձագետների և հաջողության հասած ձեռներեցների կողմից անցկացվող ինտերակտիվ դասընթացների, տեղական և միջազգային միջոցառումների և համաժողովների, ինչպես նաև հաստատելու նոր գործնական կապեր: Մասնակիցները ստանում են նաև թիրախային ուղղորդում բիզնեսի փորձառու ղեկավարների կողմից և ծանոթանում են պոտենցիալ ներդրողների հետ:

Ծրագիրն իրականացվում է Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոնի (CEED-Center for Entrepreneurship and Executive Development) կողմից և հասանելի է CEED ցանցի 14 երկրի կենտրոնների մեծ մասում:

«Թոփ Քլաս» երրորդ ծրագրի առաջին դասընթացը վարել է ԱՄՆ-ում գործող «ԱյքոնԷփս» (IconApps) ընկերության համահիմնադիր, խորհրդի նախագահ և փորձառու ձեռնարկատեր Ալ Եսայանը, ով ներկայացրել է բազմաթիվ ընկերությունների կառավարման իր քսանամյա փորձը:

Առաջին երկու Թոփ Քլաս ծրագրերի (2012-2013թթ.) դասընթացները վարել են բիզնեսի այնպիսի առաջնակարգ ղեկավարներ, ինչպիսիք են Ռալֆ Յիրիկյանը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրենը, Ռոջեր Սթրաուքը՝ Կալիֆորնիայի Բերքլի քաղաքում գտնվող «Ռոդա Գրուփ» ներդրոմային ընկերության նախագահը և Ռիչ Գոլդմանը՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենը: Ծրագրի թեմաները եղել են բազմազան՝ բիզնեսի  աճից, մարքեթինգից ու բրենդինգից մինչև ֆինանսական կառավարում և կապիտալի աճ:

«Թոփ Քլաս» ծրագրի շրջանակներում մասնակցիները ոչ միայն կատարելագործում են իրենց հմտությունները բիզնեսին առնչվող հիմքային թեմաների ուղղությամբ, այլ նաև ձեռք են բերում գործարար կապերի հաստատման և առաջատար ձեռնարկատերերից անհատական խորհրդատվություն ստանալու հնարավորություններ: «Թոփ Քլաս» երրորդ ծրագիրն առանձնանում է մենթորների առավել լայն ցանկով, վերանայված  դասընթացների ցանկով, ինչպես նաև արտասահմանյան գործարար կապերի հաստատման նոր հնարավորություններով:

«Ի-Դի-Էմ-Սի»-ն CEED-ին Հայաստան է հրավիրել որպես առանցքային գործընկերոջ՝ ձեռներեցների վերապատրաստման և խորհրդատվության համար: «Ի-Դի-Էմ-Սի»-ի շրջանակներում CEED-ը հովանավորում է ձեռներեցների վերապատրաստումներ և աջակցում ներդրողների հետ կապերի հաստատման հարցում՝ նպատակ ունենալով խորացնել նրանց ձեռնարկատիրական գիտելիքները և նորարարության փորձը «Ի-Դի-Էմ-Սի»-ի թիրախային ոլորտներում, որոնք են բարձր տեխնոլոգիաները, դեղագործությունը, պտուղ-բանջարեղենի վերամշակումն ու զբոսաշրջությունը:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայիմրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») հնգամյա ծրագիրն ուղղված է Հայաստանում բիզնես միջավայրի և փոքրու միջին ձեռնարկությունների զարգացմանը: Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանում զբաղվածությանև եկամուտների մակարդակը` խթանելով արտահանման ներուժ ունեցող արժեքի շղթաների (տեղեկատվականտեխնոլոգիաներ, բիոդեղագործություն, պտուղ-բանջարեղենի վերամշակում և զբոսաշրջություն) զարգացումը:

CEED կենտրոնի առաքելությունն է ձեռներեցներին և նրանց ղեկավար անձնակազմին տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ և կապեր, որոնք կնպաստեն բիզնեսի աճին, և կխթանեն արհեստավարժ ձեռնարկատիրական մշակույթի տարածումը հասարակության լայն շրջաններում:

Share